Ուժերի հարաբերակցությունը մոտ ապագայում չի փոխվի


ՊՆ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ ԴԱՎԹՅԱՆԻ բնութագրումը` իսկական զինվորը պետք է կարողանա կատարել իր առջև դրված խնդիրը և մնալ կենդանի, իսկ հրամանատարի պարտքն է հավատալ զինվորին, վստահել և օգնել£ ¬ Ծնվել եմ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում£ Ծնողներս ուսուցիչներ էին. հայրս ֆիզիկա և մաթեմատիկ էր դասավանդում, շրջանի ճանաչված մասնագետներից էր£ Օրինավոր, կարգապահ, խստապահանջ մարդ էր, շատ աշխատասեր£ Ծնողներս դպրոցում աշխատելուն զուգահեռ հող էին մշակում, անասուն էին պահում£ Հայրս շատ խիստ էր նաև իր երեխաների հանդեպ, մենք պարտավոր էինք և` դասերը անթերի սովորել, և` կենցաղային գործերում օգնել մեծերին£ Ես հանգիստ, ընթերցասեր, լսող երեխա էի£ Դպրոցում շատ լավ էի սովորում, կազմակերպված էի, կարգապահ£ Զինվորական դառնալու ցանկությունս պայմանավորված էր կանոնիկ կենցաղի, ռեժիմի հանդեպ ունեցած հակումով£ Տասնամյան ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտ£ ¬ Մեր բանակի ծառայող զինվորականներից քչերն են ուսանել Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտում, և առիթ չենք ունեցել խոսելու այդ բուհի մասին£ Եթե չեմ սխալվում, միայն ձեր ինստիտուտի կուրսանտներին էր վիճակված մասնակցել խորհրդային միության շքերթներին£ Ինչո՞ւ, ինչո՞վ էր առանձնահատուկ այդ կրթօջախը£ ¬ Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտը Ռուսաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կազմավորված առաջին կրթօջախներից մեկն էր և ժամանակին տեղավորված էր Կրեմլում£ Բուհի կուրսանտներից կազմված հատուկ գունդը Հայրենական պատերազմի ժամանակ փառքով էր պսակել իր անունը` քաջաբար մասնակցելով Մոսկվայի պաշտպանությանը£ Բուհը ուներ պատմություն, ավանդույթներ, նկարագիր£ Ուներ իր բարոյախոսությունն ու արժեհամակարգը£ ¬ Կարո՞ղ է բուհը ունենալ իր բարոյախոսությունն ու արժեհամակարգը, եթե պետության գաղափարախոսությունն ու արժեքները հստակ ընդգծված չեն£ ¬ Ազգային գաղափարախոսությունն ու արժեհամակարգը պետք է յուրաքանչյուր երկրի կրթադաստիարակչական համակարգի առանցքը լինեն, իսկ ռազմական կրթօջախներում գաղափարական դաստիարակությունը ընդգծված է եղել բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում£ Խորհրդային Միությունը ընդհանրապես հայտնի էր իր շեշտված գաղափարախոսությամբ, իսկ ռազմական բուհերն այդ առումով գերազանցում էին բոլոր կրթօջախներին£ Մեր ինստիտուտում ամեն ինչ հայրենասիրական ենթատեքստ ուներ` սկսած շարք կանգնելուց, ճաշարան գնալուց մինչև զանազան մշակութային, մարզական, բարոյակրթիչ միջոցառումները£ Ամեն ինչ «հանուն հայրենիքի էր, հանուն խորհրդային երկրի առաջընթացի ու հզորության»£ Ռազմական բուհի գաղափարախոսությունը, բնականաբար, խարսխվում է պետության արժեհամակարգին, մեծապես կախված է երկրի կրթադաստիարակչական գործընթացներից£ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտը մասնագիտական գիտելիքներ ունենալուց բացի, լինի բազմակողմանի զարգացած, գաղափարապես հասուն, գիտակից, նվիրված հայրենիքին ու ժողովրդին և պատրաստ պետության պաշտպանության գործին£ Սակայն չպետք է մոռանանք, որ դաստիարակությունը պահանջում է շարունակականություն, պատշաճ բարոյական մթնոլորտ, որը պետք է շրջապատի մարդուն` սկսած վաղ մանկությունից£ Այսինքն` ընտանիքը, դպրոցը, բուհը, հասարակությունը դաստիարակչական համակարգի օղակներն են և առանց միասնական աշխատանքի չեն կարող արդյունավետ գործել£ ¬ Որտե՞ղ եք ծառայել մինչև ազգային բանակ գալը£ ¬ Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, ես Մոսկվայի համազորային ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսի կուրսանտ էի£ Ուսումս կիսատ թողած` վերադարձա հայրենիք, որ մասնակցեմ պատերազմին£ Հետագայում ավարտեցի ռազմական բուհը և ակադեմիան£ Ազգային բանակում եմ կազմավորման առաջին օրվանից, 1990 թ. անդամագրվել եմ հատուկ գնդին, սկզբում ծառայել եմ գնդի շտաբում, հետո մոտոհրաձգային գումարտակում£ 1992¬ին, երբ կազմավորվեց ազգային բանակը, ես ծառայության անցա Լուսակերտի զորամասում` որպես դասակի հրամատար£ Իմ ղեկավարած ստորաբաժանումները մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանության և ազատագրական կռիվներին, մարտնչել են ամենաթեժ կետերը, լուծել են ամենածանր խնդիրները, աչքի են ընկել իրենց կազմակերպվածությամբ և ունեցել են ամենաքիչ կորուստները£ ¬ Ի՞նչ հիմնավորում ունի այն տեսակետը, ըստ որի` եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ, կրկին պարտվելու է և այս անգամ` ավելի մեծ կորուստներով£ Որո՞նք են մեր հաղթանակի երաշխիքները£ ¬ Հաղթելու է նույն մարդկային, հոգևոր ու բարոյական ներուժը, որ հաղթեց Արցախյան պատերազմի ժամանակ£ Ադրբեջանը միշտ էլ թվաքանականակի առավելություն է ունեցել, բայց չի կարողացել քանակը որակ դարձնել£ Մենք միշտ էլ ադրբեջանցիներին գերազանցել ենք մեր կարգապահությամբ և ոգով, մենք կարողացել ենք արդյունավետ օգտագործել մեր ներուժը£ Այսօր մեր բանակը լավագույնն է տարածաշրջանում իր մարտունակությամբ, բարոյականությամբ, ոգով£ Ուժերի հարաբերակցությունը մոտ ապագայում էական փոփոխություն չի կրի£ ¬ ՊՆ օպերատիվ վարչությունը կոորդինացնում և ղեկավարում է Զինված ուժերի բոլոր գործառույթները, սակայն այս զրույցի շրջանակում կխոսենք մի քանի կարևոր ուղղությունների մասին£ Վերջին շրջանում իրագործվում են զորքերի մարտական պատրաստությանն ուղղված համալիր միջոցառումներ£ Ի՞նչ պարզվեց անակնկալ ստուգումների արդյունքում£ ¬ Բանակն այսօր պատրաստ է կատարել իրեն առաջադրված խնդիրները£ Ունի մարտունակության պատշաճ մակարդակ, սակայն որոշ օղակները առաջընթացի տեմպերը դանդաղելու միտում են արձանագրում£ Մինչդեռ մենք իրավունք չունենք հանգստանալու և պետք է զարգացնենք առկա ձեռքբերումները£ Ըստ իս` առաջին հերթին պետք է ուժեղացնել զորամիավորումնե րի վարչակազմերը£ Պետք է մեծ ուշադրություն դարձնել կադրերի ընտրությանն ու մասնագիտական պատրաստվածությանը£ ¬ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ. բոլոր հնարավոր միջոցներով տարածում է իր համար նպաստավոր ինֆորմացիա, բացարձակ ապատեղեկատվութ յուն, խեղաթյուրում է փաստերը£ Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական հակապատմական ուղղված աշխատանքները Հայաստանում£ ¬ Ես գիտեմ, որ տեղեկատվական հակազդմամբ պետք է զրկվեն ոչ միայն Պաշտպանության նախարարության լրատվամիջոցները, այլ պետության քարոզչամեքենան իր բոլոր լծակներով և բոլոր այն լրատվամիջոցները, ում համար կարևոր են մեր համապետական խնդիրներն ու ազգային շահերը£ Մենք փորձում ենք ճանաչել այն դաշտը, որին պետք է հակազդենք և տարածում ենք դրա ազդեցության չեզոքացմանը ուղղված տեղեկատվություն£ Սակայն, տեղեկատվական դաշտում մեր աշխատանքը պետք է մոտ ապագայում կատարելագործվի, դառնա ավելի համակարգված, արդյունավետ ու հասցեագրված£

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ