Բուշ «քեռուն» պատրաստ են սպանել... մանուկները


Համասյան «Ալ¬Աքսա» ալիքի եթերով հեռարձակված մանկական հաղորդման հեղինակները «սպանել» են Նահանգների նախագահին£ «Բուշի մահը» ցուցադրվել է տիկնիկային թատրոնում£ Տիկնիկ¬արաբ մանչուկը (ում հայրը զոհվել է Իրաքում, մայրը` Լիբանանում, իսկ եղբայրներին ու քույրերին Գազայում սպանել են իսրայելցիները) տիկնիկ-Բուշին մեղադրում է իր հարազատներին սպանելու համար. ¬ Ես քեզանից վրեժ կլուծեմ` իսլամի թրով,¬ «Բուշին» սպառնում է «մանչուկը» և «տեղեկացնում», որ Սպիտակ տունը մզկիթ է դարձել£ Այնուհետև, տղան մահացու հարվածներով խոցում է ԱՄՆ նախագահին£