ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ


Հնարավո՞ր է մեկ ընդհանուր ընտանեկան հարկի տակ տարբեր լեզուներով խոսող մարդկանց խաղաղ համակեցությունը: Միանգամայն: Եթե, իհարկե, կարելի լինի դուրս բերել նրանց քաղաքագետների նենգադավ, նրբահյուս որոգայթներից` հոգևոր հարազատության ամենազոր գերիշխանության հաստատուն կայացմամբ: Հոգևոր-մշակութային փոխշփումների հետևողական, առաջնահերթ խորացմամբ: Հաջողությունը հավատընծա կդառնա պաշտոնական նպատակասլացությամբ: Վերջին տարիներին նախաձեռնվող միջպետական տարբեր միջոցառումները, Հայաստանում գործող օտարերկրյա մի շարք դեսպանությունների և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ, կարծում եմ, հենց այդ միտվածությունն ունեն: Հագենալով բազմաշերտ բովանդակությամբ և հարկավոր մասսայականություն ձեռք բերելով` դրանք, անկասկած, բարերար ազդեցություն կունենան հայերիս ու այլազգիների միջև իսկապես բարեկամական հարաբերությունների ամրապնդման, առճակատումներն ու չարամիտ օտարոտիությունը բացառող համատեղ գոյակցության վրա: