Ինչո՞ւ Հովհաննես Շիրազը հուշարձան չունի


Մեր ժողովուրդը, իրավամբ հպարտանում է իր նվիրյալներով, մեր ազգի պարծանքներով: Նրանցից մեկն էր մեծանուն Հովհաննես Շիրազը: Ճիշտ է, ի պատիվ մեծ Բանաստեղծի` Հանրապետության տարածքում այսօր շատ փողոցներ նրա անունով են կոչվում, քաղաքի կենտրոնում նրա ապրած տան պատին փակցված է ցուցատախտակ, սակայն այս ամենը, կարծես, բավարար չէ` մեր վերաբերմունքը լավագույնս դրսևորելու մեծն Հովհ. Շիրազի նկատմամբ: Կարծում եմ ճիշտ կլիներ, որ մայրաքաղաքում, ինչու չէ նաև մարզերում կանգնեցվեր մեծ հայրենասերի` Հովհաննես Շիրազի հուշարձանը: Դրա անհրաժեշտությունը վաղուց է զգացվում: Հուսով եմ` այս առաջարկս կարժանանա ուշադրության, և հարցը դրական լուծում կստանա: Օնիկ ԲԱԲԱՅԱՆ Արարատի մարզ, գյուղ Մխչյան