ՊՈՒՏԻՆԻ ՀԱՅ ԱՋԱԿՑՈՒՀԻՆ


 

Հավանաբար Ռուսաստանում այնքան են նոսրացել Վլադիմիր Պուտինին սատարող ուժերի շարքերը, որ ՀԱԿ-ի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետուհին է ձեռուոտ ընկած նրան սատարելու կոչեր հնչեցնում: Ռուսաստանաբնակ հայերին այս հարգարժան ընդդիմադիր տիկինը հորդորել է ձայն տալ ճշմարիտ հայրենասեր Պուտինի օգտին...

Թե հայ քաղաքական գործիչն ինչո՞ւ է խառնվում օտար տերության ներքին խնդիրներին` չգիտենք: Բայց, հավանաբար, տիկին Սարգսյանը մոռացել է, որ այդ հայրենասեր ու հայ ժողովրդի բարեկամ գործիչն ընդամենը միլիոն դոլարի պարտքի դիմաց Հայաստանում ներդնել տվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրն ու մեզանից տարավ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ գործարաններ: Հիշենք թեկուզ, որ նա առանց աչքերը թարթելու` զրոյացրեց Իրաքի միլիարդ դոլարի պարտքը... Երևի այս ամենի մասին պետք է հիշեցնել հնչակյան առաջնորդին և ասել, որ վաղուց արդեն Ռուսաստանը համաշխարհային պրոլետարիատի առաջատար ջոկատը չէ...