ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է


 

Ինչպես մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` պատրաստվում է ընտրություններին մասնակցել ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով: Նա վճռական է տրամադրված և շատ է ուզում ապացուցել, որ մեծամասնականով էլ կարելի է պատգամավոր դառնալ` հաղթելով օլիգարխներին ու մականունավորներին: Իհարկե, տիկին Բախշյանը դեռ չգիտե, թե որտեղից է հայթայթելու ընտրարշավն իրականացնելուն անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Փոխարենը` նա վստահ է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր անպայմանորեն կփորձեն աջակցել համարձակ կնոջը, ով ցանկանում է կռիվ տալ մեծամասնական համակարգը սեփականաշնոր հած տղամարդկանց դեմ…

Ի դեպ, 1995 թվականից ի վեր Հայաստանում դեռ ոչ մի կնոջ չի հաջողվել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալΚ Նշենք, որ անցած 17 տարիների ընթացքում մեծամասնականով առաջադրվել է 41 կին թեկնածու…