ԳՅՈՒՄՐԵՑԻ ԳՐՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ


 

Գրողների միության Գյումրու բաժանմունքի գրողներին չափազանց ցայրացրել է այն հանգամանքը, որ ոմանք քննադատաբար են արձագանքել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնական խոստմանը` գնել Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը, վերանորոգել և հանձնել համայնքին: Բաժանմունքի գրողները (այսպես են իրենց կոչում) իրենց սերն ու նվիրումն են արտահայտել քաղաքապետին, նշել, որ նա մեծ մարդասեր է և մեծ մշակութասեր...

Չենք վիճարկում մեր գրչակից բարեկամների արտահայտած կարծիքը, սակայն շատ կուզենայինք, որ Գյումրու քաղաքապետը նման հոգատար վերաբերմունք ունենար նաև հայրենի քաղաքի մշակույթի հանդեպ, ու փրկվեին Տիգրանյանների տունը, Բարեկամություն զբոսայգին, Հովհաննես Զարիֆյանի տունը... Վերականգնվեր «Կումայրի» պատմամշա կութային արգելոց-թանգարանը, որը բավական աղավաղվել ու այլափոխվել է: Եթե Թումանյանը երկնքից տեսներ ահա այս ջանքերը` հավանաբար շատ կուրախանար: