1 ՀԱՐՑ


 

Արդյո՞ք արդարացված եք համարում Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին

Հարցին պատասխանում է

ՀՀ ժողովրդական արտիստ

Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

- Ցանկացած մրցույթում մեր մասնակցությունը նպատակ է` հանրահռչակելու մեր արվեստը, աշխարհին ճանաչելի դարձնելու մեր ձեռքբերումները... Ես ժամանակին` խորհրդային իշխանության տարիներին, Սարո եմ երգել Բաքվի օպերային թատրոնում` այսպես ցույց տալով մեր հանճարեղ երաժշտության ազդեցությունները այդ ժողովրդի երաժշտական մշակույթի վրա: Այսօր բավական լուրջ խնդիր է` միանշանակ պատասխան տալ այդ հարցին, որովհետև արվեստի ճանաչելիության խնդրին գումարվում են քաղաքական հարցեր, որոնք չի կարելի շրջանցել: Չշտապեմ պատասխանիս մեջ, որովհետև ինքս էլ դեռ պիտի ինձ համար քննարկեմ ու պարզեմ: Բոլոր դեպքերում` պետք է կայացնել շրջահայաց վճիռ, որպեսզի մենք հետագայում բարոյական պարտություններ չունենանք: