ՀԱՅՐ, ԹԵ՞ ՈՐԴԻ


 

Այս օրերին գյումրեցինների քննարկումների թիվ մեկ թեման հայր և որդի Բալասանյաններն են դարձել: Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հաճախ է կամեցել մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, սակայն միշտ էլ խույս է տվել պայքարից:

ՏԻՄ նախորդ ընտրություններին Սամվել Բալասանյանը սատարում էր Մարտուն Գրիգորյանին, ով հետագայում դարձավ ԲՀԿ անդամ և զբաղեցրեց ԱԺ հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնը: Հիմա, հավանաբար, Մարտուն Գրիգորյանն այլևս չի առաջադրի իր թեկնածությունը, որովհետև ինքն էլ, Բալասանյանն էլ ԲՀԿ անդամներ են: Բայց ահա առավել ինտրիգային է դառնում այն հարցը, թե Բալասանյանների ընտանիքից ո՞վ կառաջադրվի քաղաքապետի թեկնածու…

Դատելով Սամվելի որդի Միսակ Բալասանյանի պահվածքից, նրա իրականացրած բարեգործություններից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ ընտրվելու փաստից` կարելի է ենթադրել, որ ընտանեկան խորհուրդը որոշում է կայացրել առաջ մղել Միսակին: Գյումրեցիներին այս հանգամանքը շատ է ուրախացրել, որովհետև, ի տարբերություն հայր Բալասանյանի, ով ընտրությունների ժամանակ բնակիչներին ալեհավաքներ է բաժանում, որդին սկսել է անօթևաններին բնակարաններ նվիրելուց…