ՊԱԿ-ի «զինվորագրյալը»


 

Պարզվում է` նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը «հավաքագրված» է եղել բելառուսական Խթը-ի կողմից: Համենայն դեպս այդպիսի վարկած է քննարկել ծՁԹ հեռուստալիքն` շաբաթ օրվա երեկոյան մի թողարկմամբ:

Սյուժեի հեղինակը սկզբում հիշեցնում է Բրեյվիկի այն հայտարարությունը, որ 2005-ի մարտին ինքը եղել է Բելառուսում: Հնէաբան Ա. Վոյցեխովիչի կարծիքով` Բրեյվիկն այնտեղ ուսումնասիրել է «նախնիների ժառանգությունը»: Իսկ տեղի վերակառուցողներն էլ տեղեկացրել են, որ նորվեգացին կարծես թե վիկինգների գերեզմաններն է փնտրել Արևելյան Եվրոպայում: Արտահայտած այս կարծիքներով հանդերձ` երկուսն էլ տպավորություն ունեն, որ «Բրեյվիկն ինչ-որ կնոջ է այցելել»:

Բրեյվիկի գործը վարող դատախազը հայտարարել էր, որ չարագործը Մինսկում այցելել է Նատաշա անունով մի կնոջ: Իսկ արտասահանում ապրող բելառուս ընդդիմադիր Մ. Ռեշետնիկովը պնդում է, որ նրան հավաքագրել էր հատուկ ծառայությունում աշխատող մի կին, ում ՊԱԿ-ը կնքել էր «Վիկինգ» մականվամբ:

Նույն Ռեշետնիկովը նաև հավաստել է, որ Անդերսն անմիջական կապեր է ունեցել ՊԱԿ-ի հետ. հրազենային նախապատրաստություն է անցել Մինսկի տիրում: Ի դեպ` նրա մատնանշած հասցեում ծՁԹ-ի լրագրողները չեն ձգտել այդ տիրը: