Ճապոնական 100 ասույթ


Առածներն ու ասացվածքները ժողովրդական իմաստնության հայելին են, որոնցում արտացոլվում է ազգային ոգին ու փիլիսոփայությունը, նրա բարոյական չափանիշներն ու փորձառությունը: Տպագրվող ճապոնական այս ասույթներն ասվածի վկայությունն են: Իսկ ինչո՞ւ հատկապես ճապոնականը: Նախ` դրանցով սկսում ենք` հետագայում նաև այլ ժողովուրդների հավաքական իմաստնությանը նույնպես անդրադառնալու միտումով: Բացի այդ, ծագող արևի երկիրն ու բնակչությունը յուրատեսակ հարգանք են վայելում` իրենց ինքնատիպությամբ և ազգային ավանդույթներին հավատարմությամբ: Ֆ Որտեղ մարդիկ ցավ են ապրում, ցավիր և դու: Ֆ Դու էլ ուրախացիր` երբ բոլորն ուրախ են: Ֆ Դժբախտության ժամանակ հույսդ քեզ վրա դիր: Ֆ Դժբախտության ընկերները խնայում են իրար: Ֆ Կոնֆիցիուսի բախտն էլ ոչ միշտ էր բերում: Ֆ Լույսն անստվեր չի լինում: Ֆ Թե´ չարը, թե´ բարին քո սրտում են: Ֆ Չարը բարուն չի հաղթի: Ֆ Աստված մաքուր սրտերում է ապրում: Ֆ Ձիու տոկունությունը ճանապարհին է երևում, մարդու էությունը` ժամանակի ընթացքում: Ֆ Ուր ուժն է ճիշտ, արդարությունն անուժ է: Ֆ Տաղանդը չի ժառանգվում: Ֆ. Նույնիսկ իմաստունը հազարից մեկ անգամ սխալվում է: Ֆ Երջանկությունն այն տունն է մտնում, ուր ծիծաղում են: Ֆ Մի վախեցիր` փոքր¬ինչ ճկվել. շիտակությամբ ավելի ուղիղ կձգվես: (Շարունակելի)