Հա՞ որ....


Հայ¬թուրքական առևտրային հարաբերություններն էլ սառեցվել են: Հաստատվում են տեղեկությունները, որ մաքսատուրքի կրկնակի թանկացման պատճառով մեր հանրապետությունն այլևս հարևան երկրից հագուստի ու կոշիկի տեսականի չի ներկրում: Պատճառը մաքսատուրքի կրկնապատկումն է: ՈՒ չնայած բողոքի ալիքին` դեռևս անհայտ է, թե 1 կիլոգրամի դիմաց 4¬ից 8 դոլարի հասած տուրքը երբ և որքանով է վերանայվելու: Խնդրի կարգավորումը եթե նույնիսկ մի քանի ամիս էլ տևի, ապա տոնավաճառները հազիվ թե ապրանքի պակաս զգան: Ավելին, ապրանքաշրջանառության ժամանակավոր դադարը լավ առիթ է ստեղծում` հին գներով մաքսազերծված, բայց մինչև հիմա չվաճառված տեսականին իրացնելու: Գործող գներն, իհարկե, ժամանակավորապես կպահպանվեն, սակայն այստեղ գնաճն իրեն զգացնել կտա այն պահից, երբ նոր գներով մաքսազերծվելիք ապրանքների առաջին խմբաքանակները Հայաստան մուտք գործեն: Ըստ ամենայնի, ներկայում առաջարկվող մաքսատուրքի 8 դոլար կազմող սակագինը հազիվ թե պահպանվի, սակայն վստահ կարելի է ասել, որ նախկին 4 դոլարն էլ այլևս երբեք չի «վերադառնա»: Այ թե ինչպես է լինում, որ գնաճն անխուսափելի է դառնում, իսկ կյանքն` անտանելի: