Ոչ միայն արդյունք չի տալիս, այլ ավելի վատ հետևանքներ է ունենում:


Բերենք մեկ կոնկրետ օրինակ, թե ինչպես բարեփոխումներին միտված, բայց սխալ ընտրված մեխանիզմը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: Առողջապահութ յան ոլորտին կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում: Շարունակաբար մեծացնում է ֆինանսական միջոցների հատկացումը, ավելացնում անվճար ծառայություն ների թիվը, փորձում` նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Մի քանի ամիս առաջ առողջապահության երկու փոխնախարարներ պաշտոնանկ արվեցին: Արդյունքների անբավարարության մասին բազում փաստարկներ կարելի է բերել, սակայն խոստացանք ներկայացնել ընդամենը մեկը` բայց տիպիկը: Աղի հանքի հոգեբուժական հիվանդանոցը պետպատվերի շրջանակներում իրականացնում է ծանր հոգեկան հիվանդների անվճար դեղորայքի սպասարկումը: Անցյալ տարի հիվանդները ստացել են քիչ թե շատ արդիական, արդյունավետ դեղամիջոցներ: Գրեթե առանց ուշացումների: Այս տարի որոշել են «բարեփոխվել»: Վերևներից ինչ¬որ մեկը «հանճարեղ» մեխանիզմ է գտել, թե իբր` ինչպես քամուն չտալ պետական միջոցները և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Վերցրել ու հրահանգել է կրկնակի նվազեցնել նույնիսկ ծանր, քրոնիկ հիվանդների համար նախատեսված «պահպանիչ» նշանակության դեղերի քանակը: Չճշտված տեղեկություններով, դա ՀՀ գլխավոր հոգեբույժի «փայլուն» որոշումն է: Նույնիսկ սկսնակ հոգեբույժը քաջ գիտի, որ կայուն¬վատ վիճակում գտնվողների հիվանդությունն անբավարար դեղաչափից սրվելու է, և նրանց զանգվածաբար տեղափոխելու են հիվանդանոցներ: Ե´վ հիվանդներն են տուժելու, և´ պետբյուջեի փողերն են քառակի շատ մսխվելու: Դե արի ու մի կասկածիր, որ այս որոշման հեղինակը պետական միջոցները խնայելու քողի տակ, կոռուպցիոն նոր աղբյուրների հոսք է ապահովում: Ամփոփելով, մեկ անգամ ևս ընդգծենք, որ մի դեպքում անկեղծորեն փնտրում, բայց չենք գտնում ճիշտ ուղիները, մեկ այլ դեպքում միտումնավոր են ընտրում սխալ ճանապարհը: