ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Երբ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը հայտարարեց, որ ուրախ է ԱԼՄ¬ի փակման կապակցությամբ, Տիգրան Կարապետյանը արձագանքեց. «Եթե հրեաներն ուրախ են, ուրեմն ես շատ ճիշտ ուղու վրա եմ: Ես էլ ուրախ եմ, որ նրանք են ուրախ»: Հիմա Կարապետիչը «ուրախությունից» նոր երգ է գտնելու. օրինակ, ասենք` «Քամին զանա¬զանա, պատվիրատուի դոշը բանա»: Արդարությունը ազնիվ ապրողներին էլ է անհրաժեշտ Եթե Արդարադատության նախարարն այցելում է բանտեր և անձամբ ծանոթանում հանցագործներին հուզող խնդիրներին, ուրեմն հույս կա, որ մի օր էլ նա կայցելի ազնիվ ապրողների տները և կզբաղվի նրանց ոտնահարված իրավունքների խնդրով: Նույնիսկ Ալլահն էլ երես թեքեց Երբ Բաքվում քամին պատառոտեց ադրբեջանական երկրորդ հսկայական դրոշը, Ալիևը վերջապես հասկացավ, որ քամին Հայաստանից չի փչում, պարզապես Ալլահն էլ է իրենից երես թեքել: ՀՀԿ¬ն` Սիմոն Ղոնաղչյանին «01-99» ֆիլմի ոճով Որ դու Սուսաննա Սերոբյանի մարդն ես, էդ լավ ա, բայց դու ՀԱԿ¬ի «մարդը» չես, ուրիշ քաղաքական ուժի «սիրեկանն ես»: Տես` կինդ չնեղանա: Նախկին քաղաքապետի խոհերը Շատ երկար կտևի իմ անձի շուրջ բումը, քանի դեռ չեն խլել ինձ պատկանող ԳՈՒՄ-ը: «Անակնկալ» ձյան սպասելի հետևանքները Ինչպես միշտ` այս տարի ևս, նույնիսկ ձմռան 3¬րդ ամսին տեղացած առաջին ձյունը ծանր խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը, հատկապես վարորդներին: Բոլորն ակամա աղավաղեցին Ադամոյի երգը. Ձյուն էր գալիս, դու չեկար այդ երեկո, Ինչպե՞ս գայիր` սառույց կապած ու խցանված փողոցով, Այ թե ինչու` սիրտս պատվում էր խավարով: «Եթե ասել է վատն է, ուրեմն հաստատ լավն է» Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը միջազգային հեղինակավոր կառույցում ստանձնեց բարձր և պատասխանատու պաշտոն: Հետաքրքիր հետևություն կարելի է անել: Եթե Ռոբերտ Քոչարյանը որևէ բարձրաստիճան պաշտոնյայի որակավորում է որպես «ամենաանհաջող կադր», դա Արևմուտքի համար լուրջ հիմք է` եզրակացնելու, որ այդ «ամենաանհաջողը» հաստատ ամենահաջողն է: Գոնե` իրենց համար: Արմեն Հարությունյանի «երգը» ԾՏռ ՈՊՐպր վպ ՊՏՎ Ռ վպ ցսՌՓՈ, ԾՏռ ՈՊՐպր ՉպսՌՍՌռ ԿԿծ. «Հիվանդությունների» ընթացքի նմանություն Կադրային խնդիրներին զուգահեռ` Վարչապետն անձամբ զբաղվում է նաև ձկնարդյունաբերության խնդիրներով: Քանզի երկու ոլորտներում էլ «նեխումը սկսվում է գլխից: Թող փչի և փչվի, մինչև տրաքի Չավուշօղլուն` ԵԽԽՎ¬ում իր պաշտոնից օգտվելով, ԼՂ հարցով Ադրբեջանի համար փուչիկ է փչում: Առայժմ փուչիկը ուռչում է: Բայց ինչ¬որ պահի ինքն է սկսելու ուռչել: Եվ երկուսն էլ շուտով տրաքելու են. նույնիսկ առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի «ասեղի» միջամտության: Սպիտակներին «դորդուբեշ» արեցին, անցան սևամորթներին Թունիսի, Սուդանի և Եգիպտոսի իրադարձություններից կարելի է բխեցնել, որ Արևմուտքի հեղափոխություն ներմուծողներին թվում է, թե սևամորթներին ավելի հեշտ է նարնջագույն դարձնել, քան սպիտակամորթներին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ