«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ» ՇՈՒՏՈՎ ԿԲԱՐՁՐԱՆԱ ԲԵՄ


Ինչպես տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի առաջնախաղն արդեն «սարերի հետևում» չէ. շուտով օպերային արվեստի սիրահարներն առիթ կունենան ունկնդրելու այս ինքնատիպ երաժշտադրամատիկական ստեղծագործությունը, որի բեմադրությունը նվիրվում է կոմպոզիտորի 90-ամյակին, չնայած հոբելյանական միջոցառումներն անց են կացվել անցած տարի… Օպերայի բեմադրությունն այժմ իրականացնում է բեմադրիչ Արամ Սուքիասյանը, ով հայտնի է ռոք-օպերաների բեմադրություններով: Օպերայի բեմադրության շուրջ ձևավորված անհանգստություններն ու խոսակցությունները վերջապես կմարեն, և բեմ կբարձրանա մի ստեղծագործություն, որը 1970-ականներին` Վարդան Աճեմյանի գեղարվեստական ղեկավարությամբ և Ռաֆայել Ջրբաշյանի բեմադրությամբ, հմայել է մոսկովյան խստապահանջ երաժշտասերներին: