«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ» ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


«Լոռվա ձոր» հասարակական կազմակերպությունն ու «Փյունիկ» միությունը շարունակում են իրենց մշակութային արշավները` այժմ էլ հյուրընկալվելով Վայոց ձորում, ուր բացվեց հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Հայրենի բնության հանդեպ սերը ոգեշնչել է ավելի քան քսան նկարչի, ովքեր ստեղծել են աշնանային գույներ ներկայացնող կտավներ` փառաբանելով հայրենի բնության գեղեցկությունն ու հմայքը: Ցուցահանդեսի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, ամեն ինչ անել, որպեսզի մարզերում ապրող արվեստասերներն իրենց կտրված չզգան մշակութային իրողություններից: