Ինքնապաշտպանության միջոցներ


Եգիպտոսում ընդդիմադիրները պաշտպանության միջոցներ են ձեռք բերել ուղտերի և տանկերի դեմ: Կահիրեի բնակիչներն արդեն վարժվել են իրենց գլխավերևում պտտվող ուղղաթիռներ, փողոցներում` տանկեր և ամբոխի մեջ մխրճվող ձիեր ու ուղտեր տեսնելուն: Փետրվարի 4¬ը ծրագրված էր որպես «Մուբարաքի» վերջին օր: Եվ հարյուր-հազարավոր մարդիկ նորից փողոց էին դուրս եկել: Հեղափոխականների համար այդ օրերին որպես զրահ էին ծառայում խոհանոցային բոլոր պարագաները` պլաստիկե շշերից ու ստվարաթղթե արկղերից սկսած: