ԶՈՐՔ ԿՄՏՑՆԻ՞ ԱԴՐԲԵՋԱՆ


Իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Միացյալ Նահանգները զորք կմտցնի Ադրբեջան. այս համոզմունքն են հայտնել ինչպես Նահանգների բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներն ու արտգործնախարարության պատասխանատուները: Օրերս իր քաղաքացիների աչալրջության և անվտանգության մասին ԱՄՆ-ի իշխանությունների արած հայտարարությունը ստիպել է պաշտոնական Բաքվին հերթական «արդարացումը» դնել շրջանառության մեջ. «Ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու համար իրականացվում են բոլոր միջոցները: Բոլոր ուժային կառույցները, ինչպես նաև Ազգային անվտանգության նախարարությունը, վերահսկում են գործընթացները»,- հայտարարել է հիշատակված նախարարության ղեկավարը: Հենց սա էլ լուրջ անհանգստություն է առաջացրել Միացյալ Նահանգներում, որն իսկապես մտահոգված է ոչ միայն իր քաղաքացիների, այլև տարածաշրջանի խաղաղութ յամբ ու կայունությամբ: