ՉԺՀ-ԱՄՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ


Չինաստանն ու Միացյալ Նահանգները վերջին տարիներին զբաղված էին իրար դեմ հրահրվող «աստղային պատերազմներով»: Սակայն պարզ է դարձել, որ երկու երկիրն էլ հետևողականորեն պատրաստվում են պատերազմի` յուրաքանչյուրն իր հերթին «կարգի բերելով» ռազմական տնտեսությունը և պատերազմի համար նախադրյալներ ստեղծելով: Չինաստանը մեղադրում է Նահանգներին այն բանում, որ այստեղ ստեղծվել են լազերային զենքի տեսակներ, իսկ ահա Վաշինգտոնն ու Պենտագոնն էլ պնդում են, որ Չինաստանն իր գործողություններով վտանգում է Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի խաղաղությունը: Վերլուծաբանների կարծիքով, կանխատեսվող պատերազմն արդեն հասունանում է: