ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԳԱԳԱՐԻՆԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


ԽՍՀՄ կրկնակի հերոս, տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ակսյոնովը վերջապես բացահայտել է աշխարհի առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի մահվան պատճառները: 1968 թվականի մարտի 27-ին Ակսյոնովը Գագարինի հետ գտնվում էր Չկալովի անվան օդանավակայանում և անցնում էր բուժզննություն: Այստեղ էր նաև Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի գնդի հրամանատար Վլադիմիր Սերյոգինը, որը նույնպես զոհվեց այդ օրը: Ըստ Ակսյոնովի, Գագարինի կործանման պատճառը եղել է ինքնաթիռը, որում առկա են եղել բազմաթիվ անսարքություններ, որոնց մասին տեղեկացված է եղել օդանավակայանի և փորձարկման կենտրոնի ղեկավարությունը: Սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել զգուշացումներին: Ըստ Ակսյոնովի, Գագարինի մահը «ծրագրված» էր և նախապատրաստված…