«Ա´Յ ԸՆԿԵՐ, ԲԱ ԴՈՒ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ ՉԵ՞Ս ԸՆԿԵԼ»


«01-99» կարճամետրաժից հայտնի այս արտահայտությամբ կարելի էր դիմել ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին, ում պատկանող «Սենատոր» սուպերմարկետն, ասում են` օրերս կողոպտել են: Հատկապես այս արտահայտությամբ, որովհետև, ի զարմանս շատերի, Արմեն Դանիելյանը հրաժարվում է ոչ միայն կողոպուտի փաստից, այլև` սեփական խանութից` հայտարարելով, որ խանութն իրեն չի պատկանում: Գուցեև նա ճիշտ է, որովհետև փաստաթղթերով խանութը նրան չի պատկանում: Սակայն ով չգիտի, որ դատախազության ու դատարանների բազմաթիվ պաշտոնյաներ ահռելի հարստություններ ունեն, որոնք գրանցել են տարբեր հարազատների անուններով: Հիմա էլ բացահայտ վում է «Սենատորի» առեղծվածը... Դե, եթե այս խանութը գլխավոր դատախազի տեղակալին չի պատկանում, ապա ժամանակն է, որպեսզի այն համարվի պետական սեփականութ յուն և սկսի սպասարկել աղքատ խավին...