ՕՐԵՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞


Թիկնապահների մասին նոր օրենքի խորհրդարանական քննարկումների ժամանակ օլիգարխ-պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտարարել է, թե ինքն իր բոլոր թիկնապահներին «լարել» է: Թե հատկապես ինչ եղանակով է «ալրաղացի Լյովն» ազատվել իր թիկնազորի ծառայություններից, անհայտ է: Ամեն դեպքում, նա նման նախաձեռնությամբ բոլորովին էլ հանդես չի եկել ԱԺ¬ում` քննարկվող և առաջիկայում ընդունվելիք օրենքի տառը հարգելու շահախնդրությունից ելնելով: Մեր աղբյուրները վկայում են, որ վերջին շրջանում հայաստանյան տարբեր բանկերից Լևոն Սարգսյանը բավական մեծ գումարներ է վերցրել և տոկոսները մարելու նպատակով նույնիսկ իրեն պատկանող որոշ օբյեկտներ է վաճառքի հանել: Հավաստիացվում է նաև, որ «Ախթամար» հյուրանոցա-ռեստորանային համալիրը նրան այնքան թանկ է արժեցել, որ օլիգարխն ստիպված է եղել շինարարությունն ամեն գնով, մինչև անգամ վարկեր վերցնելու ճանապարհով ավարտին հասցնել: Ինչ վերաբերում է թիկնապահների թվի կրճատմանը, ապա այն ընդամենը ստեղծված իրավիճակում գումար խնայելու նպատակ ունի: