Հռոմի Պապը` կրկնահանցագործ


Բենեդիկտոս XVI¬ին այսպես է «մեծարել» գերմանացի մի փաստաբան` գանգատվելով, որ «պապամոբիլով» շրջագայելիս նա չի օգտվում անվտանգության գոտուց: Այս մասին գրել է Catholic Register¬ը, իսկ Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը` ճիզվիտ¬հոգևորական Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Հռոմեական վերնախավում ոչ մեկն այդ բողոքը լուրջ չի ընդունում: Նա պարզաբանել է, որ պապամոբիլը շատ դանդաղ է ընթանում և սովորաբար խուսափում է իր ճանապարհին ուրիշ փոխադրամիջոցների հանդիպել` իր մեծության պատճառով: Այդ մեքենայով Հռոմի Պապը հաճախ է ճամփորդում` Բեռլին, Էրֆուրտ, Էտցելբախ և Ֆրայբուխ կատարած այցերի ընթաջցքում: Գերմանացի փաստաբանն էլ չի հանդուրժում, որ նույնիսկ Պապը խախտի գերմանական օրենքը և նա պետք է 2500 եվրո (3400 դոլար) տուգանք վճարի: Փաստաբանը նշել է, որ բողոքն ինքը ներկայացրել է ոչ թե իր անունից, այլ ոմն պաշտպանյալի, ով նախևառաջ մտահոգ է 84-ամյա Պապի անվտանգությամբ (հաղորդել է «Ռոսբալտ»¬ը): Բրիտանացիք ու ճապոնացիք ռուսներից «դժբախտ» են Համենայն դեպս` այդպես են պնդում Philips¬ի պատվերով կատարված հարցման արդյունքները: Առաջին անգամ Ռուսաստանը հայտնվել է այսպես կոչված «բարեկեցության վարկանիշում»` թեև ցանկի վերջում (գրել է KP.ru¬ն): Բարեկեցության ցուցանիշը հայտածելու համար Ipsos Global Research ընկերության մասնագետները հետաքրքրվել են տվյալ երկրի բնակչության` աշխատանքից ու աշխատավարձից գոհունակությամբ, ժամանցի ու ճանապարհների որակներով, կենսամիջավայրով… 47 հարցերի պատասխանները համադրելով` կազմվել է վարկանիշային ցանկը: 100 բալանոց սանդղակում 88 ցուցիչով առաջին հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն են, 78¬ով Սաուդյան Արաբիան 2¬րդ և 72 միավորով Հնդկաստանը 3¬րդ տեղերում են: Գնահատողները հարցման ենթարկված երկրների բնակիչներն են. այսինքն, հաշվարկված է բնակչության գոհունակության չափը: Եվ պարզվում է, որ բրիտանացիներն ու ճապոնացիները դժգոհ են իրենց երկրներից` չնայած այդ պետություններում կենսամակարդակի իրական վիճակից: Այդպիսով, 37 միավորով 28¬րդ տեղում հայտնված ՌԴ¬ին հաջորդում են Անգլիան (27 միավոր) և Ճապոնիան (21 միավոր): Օրինակ` Ռուսաստանն ավելի բարձր վարկանիշ կունենար, եթե ժողովուրդն ավելի մտահոգ լիներ սեփական առողջութ յամբ: Նրանք, դիցուք` ատամնաբույժին դիմում են 2-3 տարին մեկ անգամ: Կամ, նրանց խանգարում են մշտական քնատությունը, սթրեսները, վատ ճանապարհները, լիարժեք ապրելուն չբավարարող աշխատավարձերը, թանկությունը և այլն: