Բնակվարձը` սեքսով


Ֆինլանդիայում հետզհետե ավելի կիրառական է դառնում «վարձակալություն` սեքս¬ծառայությամբ» բանաձևը, որը փաստորեն օրինական զբաղմունք է դարձնում անբարոյա կանությունը (հաղորդել է MiGnews.com¬ը): Երկրի Վարձակալների կենտրոնական միությունն ամեն ամիս գրանցում է այն բնակարանատերերի դիմումները, ովքեր ցանկանում են իրենց տունը վարձով տալ սեռական բնույթի ծառայության դիմաց: Իհարկե` օրենսդրական նորմերը պահպանելու պայմանով, որի գլխավոր պահանջներից մեկը կողմերի չափահաս լինելն է: Տեղական ոստիկանությունը նման գործարքներն օրինական է համարում այն դեպքում, եթե վարձատուն ուժ չի գործադրում և չի սպառնում: Իրավապահները, սակայն կանանց խորհուրդ են տալիս նման առաջարկություն ստանալիս իրենց տեղյակ պահել, ինչը կօգնի խուսափել հանցագործություններից: Իսկ այդ պայմանով վարձող կանայք հիմնականում ուսանողուհիներ են: