Էլեկտրամեքենաներ` Kobot


Տոկիոյի ավտոշուկայում անցյալ շաբաթ ճապոնական Kowa Tmsuk¬ը ներկայացրել է ոչ սովորական այս փոխադրամիջոցի 3 տարատեսակներ: Kobot V¬ն, B¬ն և II¬ը շատ համեստ չափերի էլեկտրագնացներ են: Սակայն եթե երկտեղանոց ու չորսանիվանի Kobot II¬ը չի տաջրբերվում սովորական ավտոմեքենայից, ապա մեկտեղանոց «նյու»¬ն և «բետան» ավելի շուտ մակույկներ (սկուտեր) են, բայց եռանիվ: Ինչպես գրել է «Մեմբրանա» հանդեսը` դրանք կարող են ձևափոխվել. տիրոջ ցանկությամբ` հեռակառավարման վահանակի հրահանգով դրանց հետևի անիվն ու նստելատեղն աստիճանաբար ներքաշվում են առաջնամասի մեջ: Արդյունքում` մակույկ¬մեքենան տեղավորվում է 1 քմ տարածքում: Ստեղծողներն այս փոխադրամիջոցները նախատեսել են գերխիտ մեգապոլիսների համար, որոնցում կայանատեղի գտնելը հերոսության է նման: Բայց ճապոնացիները մտածել են նաև զվարճալի այս ավտոմեքենաների օգտագործման «մարտավարությունը»: Kowa Tmsuk¬ն խոշոր քաղաքների բնակիչներին առաջարկում է Kobot II նուրբ «կառքով» շրջել խանութներում: Իսկ զբոսաշրջիկները դրանցով կարող են այցելել պատմական այնպիսի վայրեր, որոնց մոտենալն անկարելի է սովորական մեքենաներով: Արտադրողները հավաստիացրել են, որ «կոբոտ»¬ները վաճառաշուկա կհանվեն 2012¬ի աշնանը: