ՎՆԱՍԱԲԵՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ


5 միլիարդ դոլարը միգուցե ոմանց կարողության մի մասն է ընդամենը£ Հավանաբար ավելի մեծ թիվ կկազմեն այն մեծահարուստները, որոնց ունեցվածքը ոչ հեռու ապագայում նույնպես նման` աստղաբաշխական փողածավալներով կչափվի… Շարքային հայաստանցու համար 5 միլիարդ դոլարն այնքան անպատկերացնելի գումար է, որ եթե նույնիսկ դոլարը դրամով փոխարինենք և նշված գումարաչափն էլ ևս 380 անգամ նվազեցնենք, միևնույն է, այն անիրականանալի երազանքների շարքում կմնա£ Այսուհան դերձ, այդքան գումարով օլիգարխն, իհարկե, մեծամեծ գործեր կձեռնարկի£ Սովորական մահկանացուներն էլ, եթե գոնե այդչափ դրամ ունենային, միգուցե, կհամարձակվեին փողն «աշխատեցնելու», շահույթ ստանալու ու մի փոքր ավելի բարեկեցիկ ապրելու մասին մտածել… Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջնականապես հաստատեց, որ բարեկեցիկ ապրելուն հանրությունը դեռ էլի պետք է սպասի£ Իսկ ֆինանսները բազմապատկելու, տնտեսությունը զարգացնելու և արդյունքում ճգնաժամի հաղթահար ման ուղղությամբ ևս մի քայլ կատարած լինելու նպատակով, օրերս փորձ արվեց նոր շունչ հաղորդել հայ¬ռուսական այն մոռացվող ծրագրին, որը Հայաստանում կառուցվելիք 2-րդ ատոմակայանի շինարարությամբ պետք է սկզբնավորվեր£ Առաջին հայացքից (մանավանդ կառույցի ատոմակայան լինելու փաստն անտեսելու դեպքում) ամեն ինչ սովորականի պես հրաշալի կարող է թվալ£ Մինչև 2016 թվականը շարունակվելիք հերթական լայնածավալ շինարարության մեկնարկն է շուտով ազդարարվելու, հարյուրավոր մարդիկ աշխատատեղերով են ապահովվելու, հարկեր են հավաքագրվելու և այլն£ Դե իսկ եթե ամեն ինչ նախանշվող հունով ընթանա, և վեց տարի հետո նոր կառույցը պատրաստ լինի, այն, ասենք, էլիտար կոչվող շենքերի նման կիսաբնակեցված ու մասամբ անպետք կառույցի չի վերածվի£ Ավելին, ձեռնարկությունն իր բուն նշանակությամբ աշխատելով` շարունակելու է վերոնշյալ խնդիրները լուծել, ինչպես նաև գործող ատոմակայանից մոտ երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել£ Այս պարագայում նույնիսկ, ի տարբերություն համանման մյուս ձեռնարկությունների, գործարքի պայմանները նախորդների նման անհավասար չեն. 50-50 չափաբաժինն ամենայն հավանականությամբ կարող է գոհացնել թե° հայկական և թե° առավել ևս ռուսական կողմին£ Համանման մյուս կառույցներում, որքան հայտնի է, մենք այդքան մասնաբաժին էլ չունենք, և այս պարագայում հավասար համամասնության պահպանումը միգուցե առայժմ հեռավոր թվացող 2016¬ից հետո էլ պահպանվի£ Բայց մինչև ապագայում լինելիքի մասին ենթադրություններ անելը, անդրադառնանք ամենակարևոր այն խնդրին, որը չի կարող անտարբեր թողնել ատոմակայանի վտանգավոր հետևանքները պատկերացնողներին… Եվ իրոք, մեր երկրի ինչի՞ն է պետք հերթական վնասաբեր ձեռնարկությունը, երբ Հայաստանը բարեբախտաբար ոչ միայն էլեկտրաէներգիայի պակաս չունի, այլ նաև ավելի մատչելի գնով, քան հանրապետության ներսում, հարևան Վրաստանին էլ է հոսանք վաճառում£ Հեռանկարում չի բացառվում, որ նաև Թուրքիան այս առումով մեր գործընկերը դառնա£ Սակայն նախքան նոր ատոմակայան ունենալու մասին լուրն էլ, հայրենի էներգետիկները հավատացնում էին, որ գործողի հնարավորությունները լիովին բավարարում են մեր մյուս հարևանի հետ գործակցություն ապահովելու հարցում նույնպես£ Մնում է ենթադրել, որ հայ¬ռուսական նոր «պրոյեկտի» գաղտնիքը հետո միայն պետք է բացահայտվի£ Մանավանդ որ բացի սեղմ լրատվությունից, առայժմ ավելին չի էլ ասվում, իսկ շինարարության ավարտի մասին բավական հեռավոր ժամանակահատված է նախանշվում£ Այսուհանդերձ, մի հետաքրքիր ենթադրություն այս օրերին ակամայից քողազերծել են նաև ռուսական լրատվամիջոցները. թերթերից մեկն անկեղծացել է, թե նոր ատոմակայան կառուցելու համաձայնության դիմաց Ռուսաստանը խոստացել է` որոշել գազի վաղօրոք հայտարարված 200 դոլար արժենալիք սակագինը նվազեցնել 180¬ի£ Նման խոշորածավալ գործարքի դիմաց սա, իհարկե, փոխհատուցման բավական էժան տարբերակ է մեզ համար ու բավական շահութաբեր` ռուսական կողմի համար£ Մանավանդ, որ չկա երաշխիք, թե գազի նոր սակագնի վերաբերյալ առաջիկա ապրիլի 1¬ից գործելիք սակագնային թռիչքաձողը «եղբայրական» Ռուսաստանը ե՞րբ կորոշի նորից բարձրացնել£