ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Մեդվեդևի խոհերը` Ալիևի այցից հետո «Գազի բերած, նավթի տարած» «Ոչ մի Կոնդոլիզա, ոչ մի Օբամա, միայն Մեդվեդև» Ըստ ադրբեջանցի կենդանաբանների` սև լուսանների դարաշրջանն ավարտված է, եկել է սպիտակ արջերի ժամանակը£ Հուսադրող կանխանշա՞ն Ինչպես երևում է` հայաստանցիներիս կյանքը շուտով «գունավորվելու» է, թե չէ այս ճգնաժամային սև օրերին Վարչապետը չէր այցելի Կարմիր բլուր£ Հանրային հեռուստատեսությունը` արմատական ընդդիմադիրներին «Օրանժի» գովազդի նմանությամբ - Տրամադրում ենք եթեր` մինչև տարեվերջ ամեն օր ցանկացած ուղղությամբ առաջին րոպեն անխոչընդոտ հայհոյաբանելու£ Ռ. Քոչարյանի հակակիրների երկակի զգացումները - Որ մեր բասկետբոլիստուհիները հաղթեցին թուրքերին` դա լավ է, բայց այդ մարզաձևը ուրիշ տհաճ հիշողություններ է արթնացնում£ Ռեալիզմը` սահմանափակ, սահմանները` միշտ փակ Ըստ իշխանամետ հոգեբանների` դաշնակցական չեն դառնում, դաշնակցական ծնվում են` ՍԱՀՄԱՆԱՓԱԿ հեռուստատեսությամբ ու ԱՆՍԱՀՄԱՆ երազներով£ Ինչպես միշտ` մեկը գումարենք, երկուսը` պահենք մտքում Ըստ Մինսկի խմբի համանախագահների` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ մեկ քայլ առաջընթաց է արձանագրվել£ Ինչպես միշտ` երկու հետքայլ «պահվում» է մտքում£ Բոլորը հայերի գործակալներն են Նախկինում ադրբեջանցիները պնդում էին, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին Ռուսաստանի գրպանումն է£ Հիմա արդեն, Եվրանյուզի աղմուկ հանած ռեպորտաժից հետո` Բաքվի մարազմատիկ մամուլն այդ բանալու «կոպիան» հայտնաբերել է Ֆրանսիայի նախագահի սեյֆում£ «Եվրանյուզ» հեռուստաընկերության պատասխանը Բաքվին - Եթե ցույց ենք տալիս Բակո Սահակյանին և ներքևում գրում ենք ոչ թե ԼՂՀ նախագահ, այլ` ինչ որ ուրիշ բան, դա նույնն է, թե ցուցադրենք օրինակ, Ի. Ալիևին և գրենք` ապաչիների առաջնորդ Վինետուն£ Ի. Ալիևի ուշացած երգը Ռ. Հախվերդյանի երգի մոտիվներով Իսկ Ղարաբաղը մի թռչուն է, թելով կապված մեր սրտերից, Թելը պոկվում է, նա թռչում է ու ազատվում է մեզանից£ Ճակատագրով` «ազատածինները» Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ արդեն երկրորդ անգամ բանտից փախած ցմահ բանտարկյալներին գտնելն ու ետ վերադարձնելն իմաստ չունի. միևնույն է կրկին փախչելու են£ «Հումանիստ» բանտապահներն էլ չաջակցեն. «այլմոլորակայինները» կան ու կան£ Եվ թող «աջդ» լինի մեզ ընդմիշտ պահապան Ըստ իշխանությունների` նախաձեռնողական արտաքին քաղաքականության մեխանիկան հետևյալն է. Պարզում ես ձախ ձեռքդ, աջդ` բռունցք արած մեջքիդ հետևում պահում£ Եթե ձախդ հանկարծ օդում կախված մնա, այնժամ «գործի» ես դնում աջդ£ Թուրքերի ականջը` խուլ… Էնպես որ` չհամեմատվեք Եթե Հայաստանում ոչխարներն են դառնում սահմանախախտ-մաքսանենգ` արտերկրի մաքսանենգները, իհարկե կմկկան£