Այո, Յուչշենկոն դեմ է հանրաքվեին


Նա կարծիք է հայտնել, որ ժողովուրդը պետության անվտանգության մասին իր հարցերի պատասխանը չի ստանա ո°չ ըՇՁ¬ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոյից, ո°չ Տարածքների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչից£ - Հենց որ նա (Տիմոշենկոն-խմբ.) հաղթի, երկրորդ քայլը լինելու է հանրաքվեն£ Ես համոզված եմ` դա պետք չէ անել,¬ ընդգծել է Յուշչենկոն` հավելելով, որ ուկրաինացի հանրությանն այսօր տեղեկատվություն է անհրաժեշտ£ Յուշչենկոն «մոռացել» է, բայց բոլորն են հիշում, որ ոչ շատ առաջ նա միալար պնդում էր ՆԱՏՕ¬ի անդամ դառնալու անհետաձգելիությունը£ Բայց հիմա, երբ երկրի նախագահի ընտրարշավում նրա վարկանիշն ամենացածրն է, հանկարծ հակառակ կարծիք է հայտնում` թե անհրաժեշտություն չկա դեպի ՆԱՏՕ շտապել, և դրա համար նախ երկիրը պետք է առաջնորդվի ազգային հետաքրքրություններով£ Ի ԴԵՊ` ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսեն էլ իր հերթին բացասաբար է արտահայտվել Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցության առնչությամբ. - Արդյո՞ք նրանք պատրաստ են` հիմա միանալ£ Ո°չ£ Անդամության պայմանները բավական խիստ են` ինչպես քաղաքական ու ժողովրդական ստանդարտների, անդամակցության հասարակական աջակցության տեսակետից, այնպես էլ համապատասխան բարեփոխումների ամբողջականության առումով. դիցուք` պաշտպանության արդիականաց ման ոլորտում£ Դրանց իրագործումը, ինչպես Վրաստանում, այնպես էլ Ուկրաինայում, չի կարող տեղի ունենալ և տեղի չի ունենա մի ակնթարթում£