450 հազար միլիոնատեր


Ֆինանսական ճգնաժամի ընթացքում Չինաստանում սկսել են ավելի արագ հարստանալ£ Տարեվերջին միլիոնատերերի թիվն այստեղ կհասնի 450 հազարի, իսկ նրանց կուտակած գումարների ընդհանուր չափը կկազմի 1,73 տրիլիոն դոլար£ Փորձագետների հաշվարկներով, առաջիկա 4 տարիներին ՉԺՀ միլիոնատերերի շարքերը կընդլայնվեն` մինչև 800 հազար մարդ£ Այդ մեծահարուստների մեծ մասն ապրում է մայրաքաղաքում, ֆինանսական խոշոր կենտրոն Շանհայում, հարավային Գուանդուն նահանգում, ինչպես նաև արևելյան Չինաստանի մերձափնյա շրջաններում£