Աշխատանքային այց` Շիրակի մարզ


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ է Շիրակի մարզում: Մարզում տեղակայված առանձին զենիթահրթիռային տեխնիկական բազայում նախարարը ծանոթացել է զորամասի խնդիրներին ու պայմաններին, զրուցել զինանձնակազ մի հետ, կարևորել զորամասի դերը ԶՈՒ ՀՕՊ համակարգը մարտունակ պահելու գործում: Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանագոտու օդային այս հատվածի հսկողությունն ու պահպանումն իրականացնում են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկի ռադիոլոկա ցիոն հանգույցի և 102-րդ ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային գնդի զինծառայողները: Հրամանատարական կետում Սեյրան Օհանյանին զեկուցվեց ընթացիկ ծառայության և մարտական հերթապահության արդյունքների մասին: Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարը այցելել է նաև Անաստաս Միկոյանի անվան ավիացիոն բազա, 102-րդ ռուսական ռազմակայանում վերջերս կառուցված ռուսական եկեղեցի և զինվորական այլ ստորաբաժանումներ: Հարգանքի տուրք մատուցելով 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին` Ս. Օհանյանը Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին: