ՀՀ ՊՆ ՔՎ նոր մասնաշենքում


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց վերջերս հիմնովին վերանորոգված ՊՆ քննչական վարչության նոր մասնաշենք, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին: Պատշաճ մակարդակով վերանորոգումը, հարմարավետ աշխատասենյակները քննիչներին ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կընձեռեն: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին խորհրդանշական նվեր հանձնեց: Այցի շրջանակում պաշտպանության նախարարը եղավ նաև վերանորոգված մարզասրահում, ինչպես նաև հանդիպեց բարձրագույն սպայական զինվորական խորհրդի անձնակազմին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն