Արժանի գնահատանք խիզախ զինվորին


Երբեմն ծառայության և հատկապես մարտական հերթապահության ժամանակ զինվորը հայտնվում է այնպիսի արտակարգ իրավիճակում, որ հարկ է լինում արագ կողմնորոշվել, կամք և խիզախություն ցուցաբերել: Թեև Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը` մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին: Եվ ահա բարձր գնահատելով նախկին զինծառայողի արարքը` դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկ Հակոբյանին պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: Ի դեպ, Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը: