300 մլն դոլար` նախկին ծխողին


Ֆլորիդայի երդվյալների դատարանը ամերիկյան Philip Morris USA ծխախոտի խոշորագույն ընկերությանը պարտավորեցրել է 300 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նախկինում մոլի ծխող մի կնոջ, որը տառապում է թոքերի օդակուտակումով (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Գումարից 56 միլիոնը` բուժման ծախսերի հատուցում, 244 մլն¬ը` այսպես կոչված տուգանային վնաս` պատասխանողին որպես օրինակ պատժելու նպատակով£ Ֆլորիդական Ֆորտ-Լոդերդեյլի նախկին քաղաքապետի քույր Սինդի Նոգլը մոլի ծխող է դարձել 1968¬ին` 20-ամյա տարիքում` վստահ լինելով, որ ծխելն իրեն ավելի մեծ կերևացնի հասակակիցների շրջանում£ 25 տարի նա չի կարողացել ազատվել վնասակար այդ սովորությունից, և միայն 1993¬ին է դա հաջողվել նրան` նիկոտինային սպեղանիների օգնությամբ£ Այդ ընթացքում սկսել է տառապել շնչուղիների հիվանդությամբ ու հիմա չի կարողանում ինքնուրույն շարժվել` առանց արհեստական շնչառության սարքի£ - Երդվյալները տեսան, թե նա ինչ վիճակում է£ Նրանից 5 րոպե պահանջվեց, որպեսզի վկաների ամբիոն բարձրանալուց հետո շունչ առնի,¬ ասել է Սինդիի փաստաբաններից մեկը£ Պատասխանող կողմն, իհարկե, համաձայն չի դատարանի կայացրած վճռին և ամեն ինչ անելու է` դրա վերանայմանը հասնելու համար£ Վերջին տարիներին Ֆլորիդա նահանգի դատարաններն 8 հազար նմանատիպ հայց են ստացել` ծխախոտ արտադրող ընկերություններից առողջությանը պատճառած վնասների դիմաց փոխհատուցում գանձելու պահանջով£