ԵՐԿՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ԿԵՆՍԱԳԻՐ «Հոյակապ մասխարությունը»


Ակտիվ մասնակիցը լինելով բազմահնար միջոցառումների մեծամասնության` տարեվերջի ավարտական ակորդներում, որոնք «կրեշչենդոն» պիտի դառնային հոբելյանա կան հանդիսաշարերի, անսպասելիորեն ի հայտ եմ բերում սնամեջ «խզխզոցներ»£ Ով ներկա է գտնվել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական երեկոյին` նվիրված Մեծ Լոռեցուն, կարծում եմ, անվերապահորեն կընդունի բևեռային հակասությունը` «մեր նոր քերթության Արարատի» ունեցած տիտանական և այս հանդիսությամբ ներկայացված թզուկային մեծությունների միջև£ Այսպիսի խեղճուկրակ մեծարմա՞ն էր արժանի հայ մշակութային ամենասիրված հսկաներից մեկը, ով հոբելյանահամաճարակի երդվյալ թշնամին է եղել, ով «Հոբելյանների դեմ» հայտնի հոդվածում ուղենշել է արժանավորին, գեղեցիկին, լավին` անարժանից, տգեղից, վատից տարբերակող գնահատության մեկնակետը. «Քեզ պսակելով` պսակում եմ ինձ` (ռուս) ազգի ամբողջությունը, քեզ տոնելով` (ռուսական) հոգու, հանճարի հաղթանակն եմ տոնում»£ Ճիշտ է, Թումանյանի այս խոսքերը Տոլստոյին են վերաբերում, բայց համահունչ են իր կարգի գրական հսկայի հոբելյանակատարությանը ևս£ Ո°չ այս մեկին, անշուշտ, որի շենշող իրականացման համար, թվում էր, ոչինչ չի խնայվել£ Եվ գլխավոր պատճառը, ըստ իս, ամենևին էլ մտահղացված սցենարը չէ, այլ դրան բեմական կյանք «պարգևողները»` բեմադրող ռեժիսոր Լևոն Իվանյանի «գեղարվեստական» ղեկավարությամբ£ Տարօրինակ է, որ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի ինֆանտիլ բեմականացման հեղինակին էր հոբելյանական հանձնաժողովը վստահել այս պատասխանատու հանդիսանքի (Թումանյանի բնորոշմամբ` «հոյակապ մասխարութ յունը») կենսագործումը£ Առաջին մի քանի կատարումներից հետո անդիմադրելի պահանջ ես զգում մթնեցված տեսնել լայնատարած բեմը, որի վրա, երբեմն զվարթախինդ մանկան, երբեմն էլ «մրահոն» հմայքը ցուցանող կնոջ կերպն առած, ժամանակ առ ժամանակ անհարկի սեթևեթում էր ալեզարդ Նվարդ Թումանյանի հուշերը «կենդանացնող» Հասմիկ Տեր¬Կարապետյանը` «պոդիումային» բեմական վարքագծով£ Եվ` բավարարվել սոսկ մեծադիր էկրանից մատուցվող տեսանյութով, որն ուղեկցվում էր Սոս Սարգսյանի (թումանյանական տեքստերը) և Դավիթ Հակոբյանի (Իսահակյանի, Դեմիրճյանի, Չարենցի ու Սևակի գնահատող խոսքերը) ընթերցանության մեջընդմիջվող ձայնագրություննե րով£ Բեմը լցնող տարարվեստ, ցածրաճաշակ խեղդուկում թթվածնային թարմացնող ներարկման նշանակությամբ առանձնացան Հ. Մալյանի թատրոնի «Մի կաթիլ մեղրը» (բեմադրիչ` Նարինե Մալյան) և օպերայինի մեներգիչներ Պերճ Քարազյանի (Աշուղի մեներգը «Ալմաստ» օպերայից), Հովսեփ Նշանյանի ու Հասմիկ Բաղդասարյանի (Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և «Աշունը»` կուլիսներից տարածվող անվարժ կամ անլար դաշնամուրային նվագակցությամբ) ելույթները£ «Գեղարդ» (գեղ. ղեկավար` Ալբերտ Կիզիրյան) և «Սարդարապատ» (գեղ. ղեկավար` Մուրադ Հակոբյան) պարային համույթների, էկրանից հետևողականորեն ստվերվող, կատարումներից թումանյանավայել կարող էր լինել «Լոռեցի Սաքոն» պարային սյուիտը, եթե «վնասազերծվեր» արևելյան օտարոտի «ներխուժումներից»£ Նոր սերնդի բազմաձայն երկրպագության ակնածալի արտահայտության հավակնությունը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտական «երգչախմբի», կարդարանար գուցե, եթե «գլխավոր դիրիժոր» Իվանյանը նախապես հղկեր հավաքական արտասանության տարերահորդ աղմուկը£ Միով բանիվ` ավելի խեղճուկրակ, անարվեստ հոբելյանակատարություն անհնար է երևակայել£ Եվ սա միայն իմ սուբյեկտիվ տպավորությունը չէ£ Այդ երեկո օպերայինում ներկաների գերակշռող մեծամասնությունը դահլիճից հոգեհանգստի տրամադրությամբ հեռացավ` անկարող չբարձրաձայնելու վրդովմունքը` Մեծն Թումանյանին ամենահետին միջակությունից նսեմ մեծարելու ակնառու իրողությունից£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ