ԹՈՎՄԱՍՅԱՆԸ «ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է» 


 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օրավուր զայրացնում է ոչ միայն կալանավայրերում գտնվողներին, այլև մի շարք կուսակցապետերի: Հենց վերջերս Գագիկ Ծառուկյանն էր հեռակա ամոթանք տվել նրան, իսկ հիմա էլ երիտասարդ նախարարի դեմ ընդվզում են «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը:

Ասում են, թե նրա աշխատանքից դժգոհ են նաև Հանրապետական կուսակցությունում, որը կամենում էր ունենալ ոչ միայն ինտելեկտուալ համարվող, այլև համակարգը բարեփոխումների տանող նախարար: Մինչդեռ Հրայր Թովմասյանը չի արդարացրել շատերի վստահությունը: Անգամ խոսակցություններ են շրջանառվում, որ նախագահական ընտրութ յուններից հետո Թովմասյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այս լուրերը մենք փորձեցինք ճշտել խորհրդարանական մեր աղբյուրներից: Մեզ ծանոթ պատգամավորներից մեկն ասաց.

- Եթե նման խոսակցություններ են շրջանառվում, նշանակում է` ինչ-որ բան ճիշտ է: