-3 միլիոն դոլար 


 

Վրաց նախագահն ու նրա աշխատակազմը ստիպված են լինելու «ձգել գոտիները»: Գալիք տարվա բյուջեի նախագծով` պետության ղեկավարի աշխատակազմի ֆինանսավորումը կրճատվել է 3 միլիոն դոլարով` 8,5 միլիոնից դառնալով 5,5 միլիոն: Իսկ նախագահական պահուստային ֆոնդը կկրճատվի 5 անգամ:

Նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ կանջատվի նախագահի նստավայրի արտաքին լուսավորությունը (գրել է LentΖ.ru-ն): Նրա խոսքերով` ստիպված են խնայել, որովհետև կառավարությունը պատրաստվում է սահմանափակել երկրի ղեկավարի ֆինանսավորումը:

- Հիմնական ծախսերը պայմանավորված են արտաքին լուսավորությամբ, ինչն իր հերթին ծառայում է մեր մայրաքաղաքի զարդը: Բայց, նոր բյուջեի պատճառով մենք ստիպված ենք անջատել լուսավորումը,- պարզաբանել է խոսնակը:

Ստացվում է` կառավարությունը խնայում է երկրի զարդարանքի հաշվին: Բայց արդյո՞ք նախագահականը տարեկան 3 միլիոն դոլարով միայն նստավայրի շուրջբոլորն է լուսավորում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նոր կառավարությունն անցյալ շաբաթ նախագահին առաջարկել էր համեստացնել ծախսերը: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պահանջել էր, որ Սահակաշվիլին նախագահական շքեղ պալատից տեղափոխվի Պետգրասենյակ: Կառավարության նորընծա ղեկավարը հաշվարկել էր, որ նախագահական պալատը պահելը չափազանց թանկ է արժենում, ուստի այնտեղ ապրելն «անբարո է»: Միայն էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է տարեկան 1,5 մլն դոլար: Խնայվելիք գումարներով նա առաջարկել է օժանդակել չունևորներին ու փախստականներին: Ի դեպ` Սահակաշվիլին հրաժարվել է հեռանալ պալատից (PrΖvdΖ.ru):