Արշիպելագը միացրել են Արևին 


 

Նոր Զելանդիային պատկանող Տոկելաու կղզին ամբողջապես արեգակնային էներգասնուցման է անցել: Բնությունից առավելագույնը քաղելու այսպիսի միտումով` այս տարածքն աշխարհում առաջինն է, որը բացառապես միայն արևից ստացվող էներգիա է օգտագործում (հաղորդել է BBC News-ը):

Սա հնարավոր է դարձել արեգակնային երրորդ կայանի կառուցման շնորհիվ` բացատրել է երկրի արտգործնախարար Մյուռեյ Մակկալին:

Արեգակնային մարտկոցները տեղադրված են երեք խոշորագույն կղզիների վրա: Դրանց հզորությունը բավարարում է ողջ կղզիախմբի (արշիպելագ) կարիքները: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվել է 8,5 միլիոն դոլար, որից 7 միլիոնը հատկացրել են Նոր Զելանդիայի իշխանությունները:

3 կղզիներից բաղկացած Տոկելաուն գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Նոր Զելանդիայի և Հավայան կղզիների միջև: Բնակչությունն ավելի քան 1,5 միլիոն մարդ է: Իրավաբանորեն այն պատկանում է Նոր Զելանդիային, որն այն ղեկավարում է իր կառավարչի միջոցով: Կղզիների ղեկավարը Նոր Զելանդիայի թագուհի Եզիզավետա II-ն է: