ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ 


 

Նոյեմբերի 7-ը Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության օրն է: Ամեն տարի հայ կոմունիստները շքերթ են կազմակերպում, ծաղկեպսակներ դնում Ալեքսանդր Մյասնիկյանի, Գայի, Ստեփան Շահումյանի արձանների պատվանդաններին: Հանրությունն, իհարկե, զարմանքով է նայում քայլերթով անցնող ծեր մարդկանց: Սակայն նրանք, թեկուզ տարեցտարի սակավացող շարքերով` շարունակում են պահպանել հնուց եկող ավանդույթը:

Իհարկե, չենք ջատագովում կոմունիստական տոները, բայց զարմանալի է, որ շատերը հեշտությամբ մոռացան Հայաստանի 2-րդ հանրապետության 7 տասնամյա պատմութ յունն ու հրաժարվեցին գոնե հիշատակել այդ տարիների տոնական օրերը: Մինչդեռ, ինչպես ասում են կոմունիստները` չլիներ այդ հեղափոխությունը, անհայտ կլիներ Հայաստանի ճակատագիրը: Ի վերջո, հայ ժողովուրդը յուրովի օգտվեց այդ հեղափոխությունից և լուծեց գաղթականության, Հայաստանի արդյունաբերացման, մշակութային զարթոնքի, գիտության, հիմնավոր կրթության հարցերը....