Ապահովագրական ընկերությունն էլ ապահովագրված չէ 


 

Վերջերս ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված ահազանգը մեր հեռուստաեթերի գովազդներում հաճախակի շրջանառվող և Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարի համարում ունեցող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ից էր: Հայտնում էին, որ հիշյալ ընկերության գործակալ Արմեն Ասատրյանը ապահովագրական գործունեություն իրականացնելու ժամանակ յուրացրել է 184.272 դրամ` Ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Փաստորեն, հանցավոր ոտնձգություններից ոչ ոք ապահովագրված չէ, ոչ մի սրբություն չի մնացել. ապահովագրական ընկերությունն անգամ ապահովագրված չէ տհաճ անակնկալներից: Եվ մինչ ընկերությունում այս ընթացքում վերանայում են կադրերի ընտրության հարցում իրենց մոտեցումները` ոստիկանները միջոցառումներ են իրականացնում ապահովագրական գործակալի անունն արատավորած Արմեն Ասատրյանին հայտնաբերելու ուղղությամբ: