Դարվինյան իր նախնիների պես 


 

11-ամյա այս թայլանդուհուն նայելիս` ակամա սկսում ես Դարվինի պես մտածել, թե մարդիկ կապիկներից են առաջացել: Հետո՞ ինչ, որ խեղճ փոքրիկի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. գրանցվել է որպես փոխակերպուկ:

Սուպատրա Սասուպֆանը մեկն է աշխարհի այն 50 մարդկանցից, ովքեր տառապում են եզակի մի հիվանդությամբ` Ամբրասի ախտանիշով: Քրոմոսումների փոխակերպման պատճառով այդ մարդկանց ամբողջ մարմինը պատված է մազով:

Սուպատրան խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգացել` աշխարհի ամենամազոտ աղջկա «տիտղոսին» արժանանալու համար: Խեղճ երեխան իր փոքրիկ կյանքում միայն ծաղր էր տեսել ու իրեն դժբախտ զգացել. բոլոր հասակակիցները նրան «կապիկ» և «գայլ-աղջիկ» էին ասում: Հիմա արդեն նույն այդ երեխաները հարգանքով են վերաբերվում «գինեսաբ նակ» աղջնակին: