Ամերիկյան բանտերը գերլցված են 


 

DΖily MΖil թերթն օրերս ռեպորտաժ է հրապարակել, թե կալանավայրերում ինչպես են ապրում 2 միլիոն ազատազրկվածները: Պարբերականը նաև ծանուցել է, որ ԱՄՆ-ն աշխարհում 1-ին տեղն է գրավում դատապարտյալների քանակով: Այս առումով ամենավատթար վիճակում է Կալիֆոռնիան, որի բանտերը նախատեսված են 80 հազար կալանավորի համար, սակայն նրանց թիվը կրկնակի է: Մահճակալներ են տեղադրված նույնիսկ մարզադահլիճներում:

Նման իրողությունը օբյեկտիվ մի քանի պատճառ կարող է ունենալ: Նախ` ահռելի ներգաղթը, ինչը խաթարում է ցանկացած բնակավայրի դիմագիծը: Բացի այդ, հատկապես տոտալիտար երկրներից «ավետյաց» այս պետություն ներթափանցողները «մարդու իրավունք և ազատություններ» ասվածը շփոթում են ինքնաթողության հետ` մոռանալով, որ այդ իրավունք-ազատությունները երաշխավոր ունի` օրենքն ու պետությունը: Ու երկուսն էլ անհանդուրժող են:

Այսպես թե այնպես` փորձագետները տագնապ են հնչեցրել` ասելով, թե այս իրավիճակը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. զանգվածային անկարգությունների և ագրեսիայի բռնկումների: Գերագույն դատարանը նույնիսկ վճիռ է կայացրել, որ կալանավորներ պահելու այդպիսի պայմանները հակասում են Միացյալ Նահանգների Սահմանադ րությանը և Կալիֆոռնիայի իշխանություններին պարտավորեցրել է ազատ արձակել 30 հազար կալանավորներ:

Սակայն խնդիրը հեռահար լուծում է պահանջում, որի ուղիները դեռևս պարզ չեն (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

30 հազար կալանյալ, ասել է թե` հասարակության համար վտանգ ներկայացնող հանցագործ ազատ արձակելն ինչպե՞ս է մեկնաբանվելու: Եթե նույնիսկ այդ ակցիան «ներում շնորհել» անվանվի, արդյո՞ք հանցագործները մեկեն կվերադաստիարակվեն: Իսկ եթե նրանք առանձնապես վտանգավոր չեն, ուրեմն ինչո՞ւ են հայտնվել բանտերում:

Թե՞ արդարադատություն ասվածի աչքերն իսկապես փակ են: