ԱՐԴՅՈՔ ԿՀԵՌԱՆԱ՞Ն


Ըստ մեր ունեցած տեղեկությունների, առաջիկայում «Բարգավաճ Հայաստանի» նախարարներն ու մարզպետները հրաժարականի դիմումներ կներկայացնեն: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ԲՀԿ նախագահն այս օրերին քննարկումներ է կազմակերպում` որոշելու կուսակցության և իշխանությունների հարաբերությունների խնդիրները: Նախարարների և մարզպետների հրաժարականները թելադրված կլինեն նախընտրական մարտավարությամբ և այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք կբերվեն իշխանությունների հետ սկսվելիք քննարկումների ժամանակ: ԲՀԿ-ն իր բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելով իշխանությունից` նպատակ ունի անցնել նախընտրական գործընթացներին և ամեն ինչ կենտրոնացնել ընտրությունների շուրջ: ԲՀԿ-ում վստահ են, որ հեռանալով իշխանական լծակներից` իրենք ավելի շատ ձայներ ստանալու հնարավորություն կունենան: