ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


Էջմիածնեցի նախկին պատգամավոր «Ճոյտը», ով առաջիկա ընտրություններում պատրաստվում է առաջադրվել, վերջնականապես երես է թեքել «Օրինաց երկրից»: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ` Հակոբ Հակոբյանը հասկացել է, որ ՕԵԿ¬ի աջակցությունից ինքը ոչինչ չի շահելու, ու իր ընտրվել¬չընտրվելու խնդիրը նշված կուսակցության պատճառով ավելի է բարդանալու: Նրա հայրենի Զվարթնոց գյուղում բացված ՕԵԿ գրասենյակը վերջերս փակվել է: Հ. Հակոբյանը ներկայում քաղաքական նոր տանիք է որոնում ու կուսակցականացումից մաքրազարդվելու համար հայտարարում է, թե ինքը երբեք Արթուր Բաղդասարյանի քաղուժի հետ կապ չի ունեցել: Նա հայտարարում է միայն, թե իր որդին է մի պահ ՕԵԿ¬ով հրապուրվել ու շատ արագ հիասթափվել: