Միջադեպ Արաբկիրում.


«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Վարդան Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է «Քանաքեռ» ՀԷԿ-ում, վիճաբանության ժամանակ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Ադոնցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցեջլ Վարդան Ա.-ի և նախկինում դատապարտված, 39-ամյա Մուշեղ Ալեքսանյանի ու նրա ընկերների միջև, որի ժամանակ Մ. Ալեքսանյանը ձեռնափայտով հարվածել է Վարդան Ա.-ի գլխին և պատճառել վնասվածք, իսկ վերջինս իրեն պատկանող «Բեկաս» մեկփողանի ողորկափող հրացանից կրակել է օդ: Նույն օրը Մուշեղ Ալեքսանյանը բերման է ենթարկվել բաժին: Հրացանն առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: