Կինոժապավենի արագընթաց պտույտը


Գերհագեցած էր փառատոնի աշխատանքային առօրյան: Երեք օրվա ընթացքում, գրեթե միաժամանակ, Կապույտ, Կարմիր կինոդահլիճներում ու տեսասրահում ցուցադր վում էին ներկայացված կինոժապավենները` հնարավորություն չտալով առաջին հերթին մրցութային աշխատանքները դիտելու պարտավորված հանդիսատեսին ամբողջական պատկերացում կազմելու բոլոր աշխատանքների մասին: Ինձ համար հատկապես հետաքրքիր կլիներ հայկական կինոժապավեններից որոշակի գաղափար ունենալ` նկատի առնելով ներկայիս ստեղծագործական անբարենպաստ պայմանները: Ինչևէ: Մյուս հանդիսատեսների նման աննկատ ընդգրկվեցի կինոաշխարհի անսովոր ոլորապտույտում` այնուամենայնիվ որոշակի հնարավորություն ստանալով հաղորդակցվելու արդի կինոարվեստի ինչ-ինչ գույներին: