ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ. ԳՆԱՃ


Թե ցորենային խուճապն ինչպես մուտք գործեց Հայաստան` մոռանալիք չէ£ Ի վերջո, տեղի ունեցածն ինչքան անցանկալի, այնքան էլ թարմ է, և հացամթերքի դիմաց ամեն օր ավելին վճարող քաղաքացին երկար է հիշելու ալյուրացորենային անհեթեթ ճգնաժամը£ Գնաճն այս շուկայում արդեն հասցրել է հաստատուն դիրքեր զբաղեցնել, սակայն հերթական ճգնաժամի շուրջ տեղի ունեցող զարգացումները շարունակվում են£ Հիմա էլ լուրեր են սկսել շրջանառվել, թե ինչ¬որ մարդիկ անհաշվելի քանակությամբ ալյուրի պաշարներ են կուտակում£ Տարօրինակ նախաձեռնություն է£ Նախ «ինչ¬որ մարդիկ» ձևակերպումը որքան էլ անհասցե լինի, բայց հաստա°տ «ինչ¬որ» շարքային քաղաքացիների բնականաբար չի վերաբերում£ Հայտնի է, որ վերջիններս պարզապես ալյուր կուտակելու ո°չ անհրաժեշտություն, ոչ էլ մանավանդ միջոցներ ունեն. հացամթերքի նոր գների հաստատումից հետո դժվարությամբ են իրենց օրվա չափաբաժինը գնում£ Կարճ ասած` այդ ինչ¬որ մարդիկ հենց նրանք են, ովքեր նոր թանկացումների խոստումներ են տալիս և փորձված տարբերակով, այսինքն գործող գներով տվյալ ապրանքատեսակը կուտակում` շատ չանցած ավելի թանկ վաճառելու միտումով£ Այսինքն գործի է դրվում այն տարբերակը, երբ օբյեկտիվ զարգացումները շրջանցվում են, և այդ ինչ¬որ մարդիկ հաջողությամբ ու անարգել իրականացնում են այն, ինչը վաղօրոք ծրագրել էին£ Իսկ ո՞րն է նման անվրեպ հաշվարկների «առեղծվածը»£ Խնդիրն այն է, որ հայաստանյան շուկաները (այդ թվում նաև հացահատիկինը) վաղուց արդեն չեն ենթարկվում քաղաքակիրթ բիզնեսի ընդհանուր կանոններին£ Հայտնի է, որ մեր երկրում առկա ցորենի պաշարների բավարար ծավալը դեռևս գնաճի պատճառ չպետք է դառնար£ Իսկ հիմնական գործընկերոջ` Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքի մասնակի վերացումն ամեն ինչ պետք է նախկին իրավիճակին հանգեցներ£ Այսինքն, եթե ընդունենք, որ վերջին մեկ ամսում և ոչ մի գրամ ալյուր Հայաստան չի ներկրվել, ապա հիմա արդեն հնարավորություն կա նշված հատվածում սպառվածը հին գներով շատ արագ վերականգնել£ Ընդ որում, եթե նոր գործընկերների հետ համագործակցելու հարցում հայրենի ներկրողները չէին շտապում, ապա ընդգծենք, որ գործակցությունը վերականգնելու պատաստակամություն է հայտնում հին գործընկեր Ռուսաստանը£ Իր հերթին, ալյուր կուտակելու մասին լուրերը նույնպես անտրամաբանական են, քանի որ դժվար է պատկերացնելը, թե ինչպես է մարդը կուտակում մի ապրանք, երբ այն հենց իրեն է պատկանում և ամբարված է սեփական պահեստներում£ Ակնհայտ է, որ նման պնդումների իրական նպատակն առկա խուճապի նահանջը կանխելն է£ Այսինքն, ծրագրվող թանկացումներն այսօրվանից արդեն ինչ¬ինչ «հիմնավորումներով» ներկայացնելը£ Միգուցե մեր ներկրողների մտքի ծայրով անցած լինի, որ էներգետիկ ռեսուրսների հնարավոր թանկացումն այս գլխացավանքից իրենց կազատի, և տեղի ունենալիքն իբր հիմնավորելու ավելի առարկայական պատճառներ ասպարեզում կհայտնվեն£ Սակայն նրանք իրենց անելիքն ինքնուրույն են հոգում` առանց հույսն իրերի բարենպաստ դասավորության հետ կապելու£ Իսկ հանգամանքներն արդեն ներկրողների ուզած կերպով են դասավորվում£ Առաջիկայում թանկանալու են գազն ու էլեկտրաէներգիան, ինչը հատկապես հացամթերքի շուկայում գնաճային հաղթարշավը «կատարելության» է հասցնելու£ Այսքանից հետո մնում է վերհիշել, թե ցորենաալյուրային խուճապի անտեղի լինելու վերաբերյալ համապատասխան պաշտոնյաների հավաստիացումները որքանով են հիմնավոր կամ անհիմն£