ՏԵ՞ՂՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ


Ընդդիմության խոստացած, իսկ հանրության առանձին հատվածների համար ցանկալի ուշագրավ իրադարձություններով հարուստ քաղաքական աշնան սպասումներն ամենայն հավանականությամբ արդարացված չեն£ Արդեն իսկ բավարար նախադրյալներ են ստեղծվել` կարծելու, որ առաջիկայում նույնպես արմատականները ոչ այնքան անելիքի բովանդակությունը, այլ առավելապես ձևն են կարևորելու£ Երկու շաբաթ առաջ հայտարարված և երկու շաբաթ հետո կայանալիք հանրահավաքի շուրջ թեժացած կրքերը լավագույնս են հիմնավորում նշված գնահատականը£ Հերթական անգամ այնպես ստացվեց, որ ընդդիմությունը, կանխավ իմանալով Երևանի քաղաքապետարանի հավանական պատասխանը` իրենց ցանկացած տեղի վերաբերյալ, հանրահավաքը նախընտրեց հատկապես Ազատության հրապարակում հրավիրել, իսկ սպասվածի համաձայն` ՀԱԿ¬ին Մատենադարանին հարող տարածքն առաջարկվեց£ Եվ նորից սկսվեց քաղաքապետարանի հետ արմատականների միակողմանի կռիվը, որի ընթացքը նախորդների նման տարօրինակ է ու զարմացնող£ Դատելով Կոնգրեսի հայտարարություններից` կարելի է կարծել, թե ընդդիմության անհաջողությունների գլխավոր մեղավորն Ազատության հրապարակի վերանվաճման անհնարինությունն է, իսկ այս դեպքում նույն տեղում ու նույն ժամին այլ միջոցառում է արդեն նշանակված£ Ու հենց մոտավորապես այդպես էլ ձևակերպվում է պնդումը` մատնանշմամբ, թե հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակում ներկայություն ապահովելը կենսական նշանակություն ունի£ Եթե այս տրամաբանութ յամբ առաջնորդվենք, ապա դժվար է չվերհիշել, որ մարտի 1¬ը հենց այս հրապարակում հասունացավ, ուստիև գոնե չարագուշակ հեռանկարների հանդեպ անհանգստությունն արմատականներին պետք է մղեր` այլևս մեկընդմիշտ հրաժարվել և ոչ մի գնով այնտեղ բազմություն հավաքելու մտքից£ Բայց ակնհայտ է, որ իրականում խնդիրը բոլորովին էլ տեղի ընտրությունը չէ£ Դժվար չէ հասկանալ, որ եթե Մատենադարանի փոխարեն ընդդիմությանն Ազատության հրապարակն առաջարկվեր, ապա այդժամ վիճել¬վիճարկելու այլ մոտիվ կմոգոնվեր£ Ու սա այնքան ակնհայտ է, որ քաղաքապետարանը հետայսու լավ կանի հաջորդ հանրահավաքներից մեկի դեպքում հենց այդպես էլ վարվի… Մի բան պարզ է. նման մանր վեճերը լուրջ քաղաքական պայքարի հիմք երբեք չեն կարող դառնալ£ Այնպես որ, հանրահավաքի տեղի ընտրության շուրջ ծայր առած աղմուկն ի սկզբանե փաստում է, որ արմատականների նախաձեռնած քաղաքական թեժ աշունն արդեն տապալված է£ Այլապես շեշտադրումն սկզբից ևեթ ոչ թե ձևի (ընտրողների հետ հանդիպման տեղի), այլ բովանդակության վրա կդրվեր£ Իսկ ՀՀՇ վերջին համագումարից հետո արդեն պարզ էր, որ բովանդակության խնդիրը կոնգրեսականների համար արդեն անլուծելի խնդրի է վերածվել, և հանրահավաքային աշուններն ու գարունները միմիայն իրենց գոյությունը հիշեցնելու միտումն ունեն£ Մանավանդ հիմա, երբ ՀԱԿ¬ից ու ՀՀՇ¬ից հեռացողներ են եղել£ ՀԱԿ¬ը, բնականաբար, մասնակցելու է առաջիկա ընտրություններին և եթե միջանկյալ ժամանակահատվածում բացարձակապես ոչինչ չանի, ապա ընտրություններում է°լ ավելի բարդ իրավիճակում կհայտնվի£ Այս իրադրությունում, երբ կարևորվում է ձևը (դիցուք` հանրահավաքի տեղի շուրջ ծագած աղմուկը), միգուցե ինչ¬որ առումով արմատականներն իրենք իրենց մասին հիշեցնելու խնդիրը լուծած կարող են համարել£ Նույնիսկ եթե հավատանք, թե ինչ¬ինչ հաշվարկների արդյունքում ՀԱԿ¬ում եզրակացրել են, որ Ազատության հրապարակն, ի տարբերություն Մատենադարանի, մասնակիցների մարդաշատություն կապահովի, ապա բոլոր դեպքերում այս հարցը թիվ 1 խնդիր չարժե դարձնել. հարակից սրճարանների այցելուները կամ պատահական անցորդները որքան էլ քանակի տպավորություն ստեղծեն, միևնույն է` հանրահավաքավոր չե°ն£ Առավել ևս` ՀԱԿ¬ն այնքան վաղուց հանրահավաք չի հրավիրել, որ թեկուզ հետաքրքրությունից դրդված` սեպտեմբերի 17¬ին թվաքանակի պակասից նեղվելու խնդիր հաստատ չի առաջանա£ Այլ հարց է, որ դա կլինի աշնանային միտինգաշրջանի ամենամարդաշատ հանրահավաքը, քանզի փորձը ցույց է տվել, որ նույն ձայնապնակն ամեն սեզոնի մեկ անգամ լսելը լիուլի բավարարում է ընտրազանգվածին£ Եվ մարդ արարածին` ընդհանրապես£