Պատմություն մի քաղաքի, պատառոտված դրոշի ու ստի կարճ ոտքերի մասին


Անցած շաբաթը տոնական էր. լրացավ ԼՂՀ անկախության 19-ամյակը, բացվեցին դպրոցների դռները£ Տրամաբանությունը հուշում է, որ յոթնօրյակը տոնական պետք է լիներ նաև Բաքվում. այնտեղ նույնպես սեպտեմբերի 1¬ին ուսումնական նոր տարի է սկսվում£ Բացի այդ, ազգայնամոլ ադրբեջացիներն իրենց հոգիները փառավորելու աննախադեպ մի առիթ էլ ունեին. արդեն կառուցվել և շահագործման էր հանձնվում հանրապետության` 160 մետր բարձրություն ունեցող դրոշաձողը£ Թե ինչ փորձանք եկավ այդ դրոշի գլխին` շատերն արդեն տեղյակ են, և չարժեր ժամանակ ու միջոցներ վատնել դրա մասին դարձյալ հիշելու համար, եթե չլիներ մի հանգամանք£ Իլհամ Ալիևն անձամբ ձողին բարձրացրեց դրոշը` ասելով, թե հավատում է, որ մի օր էլ այն կփողփողա Ղարաբաղի վրա£ Արցախյան հակամարտության հենց առաջին օրերից ադրբեջանցիք մեզ սովորեցրին անվրդով լսել իրենց պոռոտախոսությունն ու անտեղի նյարդեր չքայքայել և հավատալ, որ մի օր կպատժվեն և° դատարկ տեղը հոխորտալու, և° պատմությունն աղավաղելու, իրականության փոխարեն իրենց ստերն աշխարհին մատուցելու համար£ Այդպես եղավ ԽՍՀՄ փլուզումից հետո` նորանկախ Ադրբեջանի առաջին նախագահ Էլչիբեյի պարագայում£ Նա բոլորին հավատացնում էր, թե ոտքերը Սևանում լվանալու, իսկ Խանքենդի¬Ստեփանակերտում էլ թեյ է խմելու£ Գուցե իրենց առաջին նախագահից փոխանցված այս հիվանդագին մեծախոսությունից էին ադրբեջանցի վայ պատմաբանները ոգևորվել ու միմյանց հետ մրցակցության մեջ մտել` պատմությունը կեղծելու մեջ ով ավելի հեռուն կգնա£ Ու այդպես` Ալթայի տափաստաններից Արևմտյան Հայաստան ու Ատրպատական թափանցած գորշ գայլերի ձագերի թեթև ձեռքով գրված սուտ պատմագիտության էջերում Հայաստանի Հանրապետությունն անվանվեց Արևմտյան Ադրբեջան, Երևանը` հին ադրբեջանական քաղաք... Իլհամ Ալիևն իր երկրի դրոշը բարձրացնելիս այնքան էր տարվել այն նաև Ղարաբաղում ծածանելու անիրագործելի երազանքով, որ մտքով չէր էլ անցնում, թե նախախնամությունը կարող է և պատժել` նույնիսկ երազելու համար£ Իսկ գուցե Ադրբեջանի նախագահը չգիտե՞ր, որ մայրաքաղաքի Բաքու անունը թարգմանաբար նշանակում է քամիների քաղաք£ Որտեղի՞ց իմանար£ Այդ մասին տեղյակ լինելու համար պետք է իմանար նաև Բաքու անվան ամբողջ պատմությունը... Խնդիրն այն է, որ պատմագիտությունն ասում է. շատ դարեր առաջ, երբ Ալթայի տափաստանների գայլը դեռ չէր երևացել այս կողմերում, Կասպիականի ափերին մի բնակավայր կար, անունը` Բագավան, այսինքն` աստվածների կացարան£ Հետո այն անվանեցին Բագու, իսկ երբ եկան գորշ գայլի ձագերը, նրանց խնդրանքով Խորհրդային իշխանությունները քաղաքը վերանվանեցին Բաքու` քամիների քաղաք£ Այս պատմությունը եթե իմանար Իլհամը և չերազեր Ղարաբաղի մասին, գուցե անգութ քամին չպատառոտեր նրա բարձրացրած դրոշը... Սրանից բացի, նախախնամությունը մի պատճառ էլ ուներ Իլհամին պատժելու£ Խնդիրն այն է, որ հենց այդ օրերին, երբ քամին պատառոտում էր Ադրբեջանի դրոշը, Արցախը նշում էր իր անկախության 19-ամյակը£ (Իրոք, նախախնամությունն այս անգամ շատ չար կատակ է խաղացել Բաքվի գլխին)£ Եվ Ալիև կրտսերի գլխին փչում է` հարամել արցախցիների տոնական տրամադրությունը£ Սակայն Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նրա ուղարկած դիվերսանտները դարձյալ անհաջողության մատնվեցին£ Այս միջադեպին զուգահեռ Բաքվի քաղաքագիտական շրջանակներից լուրեր էին տարածվում, թե ադրբեջանցիներն անընդունելի են համարում Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի առաջարկությունները£ ՌԴ արտգործնախարարը ստիպված էր մի փոքր գաղտնազերծել պետերբուրգյան առաջարկները£ Ըստ այդմ, փաստաթղթում պետք է առանձնացվեին այն հարցերը, որոնց շուրջ բանակցող կողմերը համաձայնության էին հանգել£ Իսկ այժմ պարզվում է, որ առաջարկությունը ադրբեջանցիների սրտովը չի. այն չի համապատասխանում Մադրիդյան սկզբունքներին£ Հարկ է նշել, որ Ալմաթիում Մինսկի խմբի համանախագահները միաձայն հաստատել էին հակառակը` Ռուսաստանի հիշյալ առաջարկը համապատասխանում է Մադրիդյան սկզբունքներին£ Ըստ էության, այս փուլում Ադրբեջանը զուտ քարոզչական խնդիր էր լուծում£ Հայտարարելով, թե հիշյալ առաջարկները հակասում են իր շահերին, Բաքուն հող է նախապատրաստում Ղարաբաղյան հակամարտության լուծումը Մինսկի խմբի շրջանակներից հանելու համար£ Ադրբեջանի քաղաքական վերնախավը շարունակում է խաբել իր ժողովրդին` թե խնդիրին հնարավոր է ադրբեջանանպաստ լուծում տալ ՄԱԿ¬ում` Թուրքիայի աջակցությամբ, քանի որ վերջինս այս պահին ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդում նախագահող երկիր է£ Գուցե Բաքուն ժողովրդից թաքցնո՞ւմ է իրողությունը, որ ԱԽ¬ի նախագահող երկիրը ոչինչ չի կարող անել ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայում քննարկվող հարցի առնչությամբ£ Գուցե Բաքվում թաքցնո՞ւմ են նաև այն, որ գլխավոր ասամբլեայի որոշումները զուտ խորհրդատվական նշանակություն ունեն և պարտադիր չեն կատարման£ Բոլոր դեպքերում, պարզ է, որ Ադրբեջանի ներկայացրած բանաձևը` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում», հավանության կարժանանա իրենց ներսում նմանատիպ երկրների կողմից, հատկապես կողմ կքվեարկեն «Իսլամական կոնֆերանսին» անդամակցողները, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ստիպված կլինեն դարձյալ շեշտադրել, որ Ղարաբաղյան խնդրի լուծման մենաշնորհը վերապահված է իրենց£ Այս սցենարը փչացած ձայնասկավառակի պես կրկնվել է մի քանի անգամ£ Ոչինչ, դարձյալ կպտտվի նույն` ոչինչ չտվող արդյունքով£ Պարզապես Բաքվում ևս մեկ անգամ առիթ կունենան հայերին իբր անկյուն քշելու մասին երազելու և գոնե երազում հրճվելու համար... Միայն թե, լավ կլիներ` մեկը գտնվեր, որ զգուշացներ` դրոշի պատառոտվելու պատմությունը դարձյալ չկրկնվի...

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ