ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ընչազուրկների տրտունջը կամ Աստված բեթարից ազատի Մեր ոչխարների միսը պարսիկներն են վայելում, տավարի միսը թուրքերը կվայելեն: Ոչինչ, էլի պետք է փառք տանք Աստծուն, որ Հնդկաստանը ոչ թե էշի մսի արտահանման խնդիր ունի, այլ` գոմեշի: Քաղաքական բացատրական բառարանից Բանաձև (ՄԱԿ-ի) ¬ ԲԱՆԻ ձևականություն Ակն ընդ ական Ըստ քաղաքագետների` եթե թուրքերը ռազմակայան հիմնեն Նախիջևանում, ռուսներն Իջևանում հաջորդ ռազմակայանը կտեղակայեն£ Ցավող ատամը հանելու փոխարեն «գլուխը» կկտրեն կամ` Ավագ դպրոցի կրտսեր անփորձները Ամենայն հավանականությամբ` քանի որ ավագ դպրոց հիմնելուն դեմ են հիմնականում ավագ սերնդի փորձառու ուսուցիչները, վերջիններիս կազատեն աշխատանքից, գործի կընդունեն կրտսեր-անփորձ ջահելներին: Բարձրակարգ իշխանավորների դեֆիցիտ 34 ոսկե մեդալակիր շրջանավարտ ունենք: Այ, եթե ունենայինք նույնքան «մեդալակիր» բարձրաստիճան պաշտոնյա, Սինգապուրից ավելի արագ մեր երկիրը կծաղկեր: Մեդվեդև-Ալիև երկխոսությունից ՄԵԴՎԵԴԵՎ_ Ինչո՞ւ վերջ չես տալիս ռազմատենչ հայտարարություններիդ: ԱԼԻԵՎ _ Ը փՑՏ, Ռ ՐՈջՎպփՑՈՑՖ վպսՖջÿ? Քաղաքական կարիերիստների գաղտնի խոհերից Մեզ ո°չ ՀԱԿ-ն Է պետք, ո°չ ՄԱԿ-ը, ո°չ ՄԻԱԿ-ը: Այ` մեզ մատուցվեր «գառան դմակը»: «Անխցան ժառանգությունը» «ժառանգության» լիդերներից մեկն ասում Է. «Քաղաքական դաշտը խցանված է»: Բայց որ «յուր» կուսակցությունը խցան չունի, ով ուզում մտնում-դուրս Է գալիս, դա լա՞վ է, թե՞ քարվանսարա է: Քայլ առաջ չի կատարվում Կռիլովյան ոճով Ով է արդար, ով մեղավոր` մենք չգիտենք, Բայց կոռուպցիան ու գնաճը «նույն տեղն» են դեռ: Արտագաղթողները` «վերևներին» Տերյանաբար Դուք անհոգ նայեցիք մեզ վրա, Ու ոչինչ չտեսաք «վերևից», Մենք ձեզնից դառնացած հեռացանք, Լացելով գաղթեցինք արտերկիր: Իշխանություն-հասարակություն երկխոսությունը ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ - Կոռուպցիայի վերացման գործում մեզ չեք օգնում, տեղի-անտեղի չինովնիկներին կաշառք եք տալիս: ԺՈՂՈՎՈՒՐԴ - Ախր, որ նույնիսկ մեռած լինենք` ստիպված ենք կաշառք տալ, թե չէ մահվան վկայական չեն տա, էլ ո¯՞ւր մնաց` վերջին հանգրվան£ Ձիով քայլ` «վիլկայի» հավանականությամբ Եթե ԼՂՀ վերաբերյալ ադրբեջանցիների բանաձևը ՄԱԿ-ում քննարկվի, ապա դատելով ՀՀ նախագահի վստահ կեցվածքից, կարելի է ենթադրել, որ նրա հակաքայլը հաստատ ձիով է լինելու, և շախմատային բառապաշարով ասած «վիլկա է գցելու» Ալիևին: ՄԱԿ-ի դեմքը... Մադագասկարը, Մոզամբիկը և այլք Ըստ վիճակագիրների` ՄԱԿ¬ն Իսրայելի վերաբերյալ 200 բանաձև է ընդունել, որոնք հրեաների համար ունեցել են զուգարանի թղթի նշանակություն: Բնական է, քանի որ ինչքան «անտերուդուզ» պետություն կա` ընդգրկված է ՄԱԿ-ում, որոնք չեն էլ հասկանում, թե ինչի համար են կողմ կամ դեմ քվեարկում: Այնպես որ, ՀՀ-ն մտահոգվելու կարիք չունի:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ