«...երդվում եմ լինել ազնիվ, խիզախ...»


Միշտ էլ օրինաչափ է եղել, որ ճիշտ որոշումները կարելի է ընդունել ազնիվ մարդկային հարաբերությունների մթնոլորտում£ Միայն փոխադարձ նվիրվածության և ազնիվ համագործակցության պայմաններում է հնարավոր համախմբել մարդկանց և հասնել հաջողությունների£ Այդ պայմանն ավելի է կարևորվում Զինված ուժերում£ Խորհրդային ԶՈՒ երդման առաջին խոսքերն էին` «...երդվում եմ լինել ազնիվ, խիզախ, կարգապահ...», որն էլ հիմք է հանդիսացել զինծառայողների միջև անառարկելի կապերը ամրապնդելու և զարգացնելու համար£ Հայոց բանակի կազմավորման արշալույսին Վ. Սարգսյանն իր մտերիմ պրոֆեսիոնալ, կադրային սպաների միջոցով ճշտում է իրավիճակը£ Հետո չբավարարվելով ոչ միշտ օբյեկտիվ զեկույցներով, նոր կարգ ներդրեց. զորամասերում ունենալ երկու փոստային արկղ. մեկը` անձնակազմի անդամների, հարազատների հետ կապերի, մյուսն` իր հետ անմիջական կապի համար, մինչև անգամ անանուն£ Կնքված այդ փոստարկղերն իրավունք ունեին բացելու միայն իր կողմից նշանակված անձինք£ Այդ կարգը, ինչքան էլ ոմանց ոչ ժողովրդավարական թվար, բայց հնարավորություն էր տալիս ստեղծել և ամրապնդել կարգապահությունը, զգաստացնում էր նրանց, ովքեր սիրում էին լինել «լիդեր» կոլեկտիվում, թելադրել իրենց կամքը ոչ միայն երիտասարդ զինվորներին£ Զորավարժությունների ժամանակ ավանդույթ դարձած լսումները կազմակերպվում էին նույն նպատակով` բոլորին է հայտնի, որ առանց տիրող իրավիճակի ճիշտ գնահատման (հատկապես մարտի դաշտում), հնարավոր չէ ընդունել ճիշտ որոշում և հրաման արձակել մարտական գործողությունները սկսելու համար£ Տեսչական ստուգումների ժամանակ եղել են բազմաթիվ թե° դրական, թե° բացասական օրինակներ, որոնք ուսուցանել են հրամկազմին, ստիպել` ժամանակին շտկել սխալները, ճշտորեն իրականացնել մտահղացումը, որոշումներն ու հրամանները£ Ուսանելի լսումներից կառանձնացնեի 2001 թ. շտաբների մարտավարական զորավարժությունններում ԼՂՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Ս. Օհանյանի կողմից բարձր մակարդակով կազմակերպված լսումները` դիրքերում` հրամանատարական դիտակետում£ Ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանի կողմից դաշտային պայմաններում կազմակերպված լսումները, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, ներկայիս ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ Ա. Դավթյանի անցկացրած բովանդակալից, շատ ուսանելի լսումները, որոնց ընթացքում ստուգող տեսուչները նույնպես ստանում էին պրոֆեսիոնալ բավարարվածություն£ Ինչպես հայելու մեջ, այնպես էլ բանակում ամեն ինչ տեսանելի է և արտացոլվում է հասարակության մեջ£ Բնականաբար, բացասական երևույթների մասին խոսելը քաղաքացիների մոտ անհանգստություն է հարուցում£ Սակայն սթափ մտածողություն ունեցող մեր հայրենակիցները գիտակցում են, որ թերությունները կոծկելով` դրանք չեն վերանում£ Ազնվությունը, ճշմարտությունը, արդարությունը զորքերում նման են փարոսի, որին ուղղված են զինծառայողների և բնակչության սպասելիքները` տեսնել հիրավի կայացած բանակ` երկաթյա կարգապահությամբ, որտեղ երիտասարդ սերունդը սովորելով պայքարել ոչ միայն թշնամու դեմ, այլ նաև` հանուն արդարության, ամրապնդում է հավատն իր ուժերի նկատմամբ, խորացնում է սերը հայրենիքի հանդեպ և ձգտում ինքնուրույն կերտել լավ ապագան£ Մինչդեռ ոչ կանոնադրական հարաբերությունները, երկար ժամանակ ժամկետային զինծառայողի բացակայությունը, ընկերների հետ շարքում չլինելը, ոչ արժանի զինծառայողների խրախուսումը և բացասական այլ երևույթները հիասթափեցնում են զինվորներին£ Հայկական 89¬րդ հրաձգային դիվիզիան գեներալ Ն. Սուֆարյանի գլխավորությամբ մարտերով Հյուսիսային Կովկասից հասել է Բեռլին, երգ ու պարով դիմավորել Մեծ Հաղթանակը. հազարավոր հայեր մեկ մարդու պես` իրենց հրամանատարին նվիրված£ Ահա որտեղ է ոգու փորձությունը, հայրենասիրությունը£

Ռ. ԲԱԽՇՅԱՆ